Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը հանդիպել է ՀՀ հանրային խորհրդի հետ

ՀՀ հանրային խորհուրդը սեպտեմբերի 29-ին հյուրընկալել էր ՀՀ-ում ՌԴ Արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին, ում ուղեկցում էր նրա նորանշանակ խորհրդական Դմիտրի Կազմինը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ հանրային խորհրդի քարտուղարությունից, իր բացման խոսքում Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը շնորհակալություն ու գոհունակություն է հայտնել դեսպանին անդրանիկ հանդիպման ու ծանոթության համար` նախևառաջ խոսելով իր պաշտոնավարման ամիսներին ՌԴ Հանրային պալատի հետ ունեցած սերտ համագործակցության մասին, որը մոտ ապագայում կամփոփվի նաև նախապատրաստվող երկկողմ հուշագրի ստորագրմամբ:

Կարևորելով պարբերական հաղորդակցությունը երկու երկրների հանրային տարբեր օղակների միջև` ՌԴ դեսպան Կոպիրկինը վստահություն է հայտնել, որ իրենց կողմից ամեն ջանք կգործադրվի այդ հարաբերությունները խորացնելուն միտված արդյունավետ համագործակցության համար, որը կարևորվել է երկարաժամկետ և ռազմավարական առումով, քանի որ երկկողմ հետաքրքրություններն ընդհանուր են՝ անկախ բազմաթիվ հանգամանքներից:

Համագործակցությանն ու փոխօգնությանն առնչվող մի քանի հարցերի հակիրճ անդրադարձից հետո կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային բարդացող իրավիճակի ու Արցախի դեմ սանձազերծված պատերազմի շուրջ։

Սաֆարյանը դեսպան Կոպիրկինին տեղեկացրել է, որ ի թիվս այլ գործընկեր կառույցների` ՀԽ անունից նամակներ են ուղարկվելու նաև Ռուսաստանի Դաշնության Հանրային պալատին, որում ռուս գործընկերներին հանգամանորեն կներկայացվի իրավիճակն ու կտրամադրվի դրա հետ կապված օբյեկտիվ տեղեկատվություն։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930