Փետրվարի 14-ի առավոտյան հրդեհ է բռնկել Իրանի ռազմակայաններց մեկում: Այդ մասին հայտնել է ISNA գործակալությունը:
Անցած գիշեր Վրաստանում վեց նոր ստորգետնյա ցնցումներ են գրանցվել ուժգին երկրաշարժից հետո, որը փետրվարի 13-ին 6,2 մագնիտուդով տեղի է ունեցել Դմանիսի շրջանի Սամեբա գյուղում: Փետրվարի 14-ին այդ մասին հաղորդվում է Իլիայի համալսարանին կից Սեյսմիկ դիտազննման կենտրոնի կայքում:
Այսօր տեղի ունեցավ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի անդրանիկ նիստը։ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները նախապես հայտարարել էին, որ չեն մասնակցելու նիստի աշխատանքներին, իսկ այսօր նիստի ժամանակ հայտարարեցին՝ քանի դեռ ներկայիս իշխանությունն է կառավարման ղեկին, հանձնաժողովի աշխատանքները չեն կարող օբյեկտիվ լինել, ինչից հետո ընդդիմադիր պատգամավորներ Տիգրան Աբրահամյանը, Գեղամ Նազարյանը և Գեղամ Մանուկյանը լքեցին հանձնաժողովի նիստը։
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը քննարկում է Հաշվեքննիչ պալատի նախագահի թափուր պաշտոնի համար ներկայացված Ատոմ Ջանջուղազյանի թեկնածության հարցը: Ջանջուղազյանի թեկնածությունը ներկայացրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:
2022 թվականի հունվարի 20-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է ներկայացվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ չորրորդ հայցադիմումը, որն ընդունվել է վարույթ: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից, նշելով, որ համաձայն վերջինի՝ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին Արամ Վարդանյանից, նրա հետ փոխկապակցված 2 անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել մասնավորապես՝
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սովետական ժամանակաշրջանն իմաստավորելու պահանջը հիմա կարևոր է մեզ համար, որովհետև երբ ժողովուրդն ատում է իր անցյալը, ապա ապագա չի կարող ունենալ. ապագան անցյալի շարունակությունն է ու զարգացումը։
Մեկ տարի առաջ իրենց զինվորականները հրապարակային ասում էին, որ զենքի մատակարարումը դադարեցվել է, զորքի համալրումը դադարեցվել է, Շուշին հանձնվել է: Այս աղաղակող հրապարակումներով ոչ մի իրավական պրոցես, ոչ մի քրեական գործ էլ չեմ խոսում կալանքներին մասին:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր պաշտոնական այցով կմեկնի Աբու Դաբի, որտեղ հանդիպում կունենա թագաժառանգ, արքայազն Մուհամադ իբն Զաիդ Ալ Նահայանի և այլ արաբ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ազգային ժողովում ընթանում է 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի առաջին նիստը: Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի Անդրանիկ Քոչարյանն ընթերցեց Ազգային ժողովի նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանին ուղարկված 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով քննիչ հանձնաժողով ստեղծելու առաջարկությունը.
Դա Քրիստինե Պողոսյանի պրոբլեմն է. Անդրանիկ Քոչարյան
Մտածում էի՝ ձեր մասնակցությունը հանձնաժողովին օգտակար կլինի. Անդրանիկ Քոչարյանը՝ Գեղամ Նազարյանին
44-օրյա պատերազմի հանգամանքներն այս իշխանությունը չի կարող օբյեկտիվ քննել. Տիգրան Աբրահամյան
Անհրաժեշտության դեպքում պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը երկար կաշխատի
6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից հետո Վրաստանում 3,1 մագնիտուդ ուժգնությամբ ևս 6 ցնցում է գրանցվել։ Այս մասին, ըստ Sputnik Georgia-ի, հայտնել է Վրաստանի սեյսմոլոգիական ազգային կենտրոնը:
Ցուցարարները, որոնք դաշնային եւ տարածաշրջանային իշխանություններից պահանջում էին վերացնել քովիդ-սահմանափակումները, հեռացել են Ամբասադոր կամրջից, որը միացնում է Կանադայի Վինձորը (Օնտարիոյի նահանգ) եւ ԱՄՆ-ի Դետրոյտը (Միչիգանի նահանգ): Պետական սահմանի հատման կետը բաց է, փետրվարի 14-ին հայտնել է Associated Press (AP) գործակալությունը:
Ինքնաթիռը, որի մեջ գտնվում էր 7 մարդ, ջուրն է ընկել ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինայի նահանգի ափերի մոտ. փրկարարները որոնողական աշխատանքներ են կատարում: Այդ մասին հաղորդել է տեղական WCTI-TV հեռուստաալիքը:
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ ՈւՂԻՂ:
Գյումրիում տեսախցիկը ֆիքսել է ստորգետնյա ցնցման պահը:
Կորեայի Հանրապետության իշխանություններն ԱՄՆ-ի հետ համատեղ ուշադրությամբ հետեւում են ԿԺԴՀ-ի գործունեությանը միջուկային ոլորտում: Փետրվարի 14-ին Սեուլում լրագրողների համար կայացած ճեպազրույցում այդ մասին հայտարարել է Հարավային Կորեայի միավորման նախարարության ներկայացուցիչ Լի Չժոն Չժուն։
Թուրքիայում գնալով մեծանում է այն բժիշկների թիվը, որոնք ցածր աշխատավարձերի, վատ աշխատանքային պայմանների կամ բռնության հետևանքով դուրս են գալիս գործից: Թեմայի վերաբերյալ New York Times-ի Ստամբուլի թղթակցի պատրաստած հոդվածում նշվում է, որ գործը թողած բժիշկները լքում են երկիրը՝ հաճախ իրենց կարիերան շարունակելով ավելի զարգացած երկրներում՝ հատկապես Գերմանիայում:
Բրիտանական «Economist Intelligence Unit» հետազոտական և վերլուծական ընկերությունը ներկայացրել է «Ժողովրդավարության ինդեքս 2021» զեկույցը, որում 167 երկրների մեջ Թուրքիան զբաղեցրել է 103-րդ տեղը և կրկին դասվել է «հիբրիդային ռեժիմների» շարքին։
Թուրքիայում անհատական զինումը կանխարգելելու նպատակով ուսումնասիրություններ կատարող «Umut» հիմնադրամի զեկույցի համաձայն՝ երկրում վերջին 7 տարվա ընթացքում 75 տոկոսով աճել են զինված միջադեպերը։
Շտաբի տվյալներով՝ կորոնավիրուսի օմիկրոն շտամը դեռեւս հայտնաբերվել է Ռուսաստանի 85 շրջաններից 84-ում:
Ամենահետաքրքիրն այն է, որ կա ընդամենը մեկ երկիրը, որը կարող է կանգնեցնել այս հիստերիան ու այդ երկիրը ոչ ԱՄՆ-ն է, ոչ Ռուսաստանը, դա Ուկրաինան է։
Ուկրաինային որքան էլ սպառազինություն մատակարարեն պատերազմի հնարավոր բռնկման դեպքում այդ կուտակված ռազմական տեխնիկան, զինամթերքը լուրջ խնդիր չի լուծի։
Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Արցախում սպասվելիք սահմանադրական փոփոխություններին՝ տեղեկացրեց, որ արդեն ձևավորվել է հանձնաժողով, որը պետք է ներկայացնի հայեցակարգ, իսկ դրանից հետո պետք է մշակվեն Սահմանադրության փոփոխությունները և կազմակերպվի հանրային քննարկում, որից հետո էլ տեղի կունենա հանրաքվե։
ԱԳՆ-ն դարձյալ խորհուրդ է տվել Ավստրալիայի քաղաքացիներին անհապաղ հեռանալ Ուկրաինայի տարածքից:
Աշխարհի խոշորագույն ապահովագրական ընկերությունները փետրվարի 12-ին հայտնել են ուկրաինական ավիափոխադրողներին այն մասին, որ 48 ժամվա ընթացքում դադարեցնում են Ուկրաինայի օդային տարածքում թռիչքների համար օդանավերի ապահովագրումը:
Այդ ընթացքում հայ–էստոնական երկկողմ քաղաքական հարաբերությունները խորացել են, խորհրդարանական դիվանագիտությունն ակտիվ է եղել, Էստոնիայում բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվել, իսկ մշակութային փոխգործակցությունը եղել է շարունակական։
Սերժ Սարգսյանի հարցազրույցն ուղղված էր միջազգային հանրությանն ու համանախագահներին. Դավիթ Շահնազարյան