«Ինչպես տեսնում ենք, հայ-թուրքական երկխոսության մեկնարկը ողջունում է միջազգային հանրությունը, և փաստորեն դրան աջակցել է նաև Վրաստանը, իր հերթին՝ Հայաստանի դերակատարությունը պետք է լինի Վրաստանին ներքաշել վեցակողմ հարթակ, ինչը հատկապես ներկայումս՝ ՌԴ-ՆԱՏՕ սրման ֆոնին, չափազանց անիրատեսական հեռանկար է։ Բայց հակառակ դրան, Վրաստանն ակտիվ աշխատում է իր գործընկերների հետ, կան նոր պայմանավորվածություններ, որոնք ևս կքննարկվեն այս բանակցությունների ընթացքում։
Ճապոնիայի Օսակա արեւմտյան քաղաքի կլինիկայում դեկտեմբերի 17-ին տեղի ունեցած հրդեհի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 25-ի: Դեկտեմբերի 21-ին այդ մասին հաղորդել է NHK հեռուստաալիքը։
«Միասնական Վարդենիս» դաշինքը բողոքարկել է ՏԸՀ-ի՝ մանդատների բաշխման վերաբերյալ որոշումը, և Վարչական դատարանի կողմից հայցը վարույթ ընդունելու արդյունքում կասեցվել է այն: Ելնելով վերոնշյալից՝ դեռևս չի կայացել Վարդենիս համայնքի ավագանու առաջին նիստը:
Նավերի երթեւեկությունը Բոսֆորի նեղուցով , որն դադարեցվել էր ավելի վաղ լցանավի վթարի պատճառով, վերսկսվել է:
168.am-ի հետ զրույցում Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների հաստատման համար ընթացող գործընթացներին, դրանում Թուրքիայի թելադրած օրակարգին և հայկական շահից չբխող թաքնված վտանգներին, նշեց, որ չի կարող ասել, թե հայկական կողմը որքանով կկարողանա պաշտպանել հայկական շահը, բայց այդ շահի պաշտպանությունն այս գործընթացում այլընտրանք չունի։
Իսրայելը մասնակցություն է ունեցել Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» «Ալ-Ղուդս» էլիտար ստորաբաժանման հրամանատար, գեներալ-մայոր Ղասեմ Սոլեյմանիի սպանութան գործում:
Ներկայացված լուսանկարում պատկերված է քվեաթերթիկ՝ քվեարկված «Քաղաքացիական պայմանագրի» օգտին: Հետաքրքիր է, թե ինչպե՞ս է Վարչական դատարանն առաջնորդվելու՝ վավե՞ր է այն, թե՞ ոչ:
Թուրքայի իշխանամերձ «Demirören» մեդիահոլդինգի կազմի մեջ մտնող «CNN Turk» լրատվակայքում հոդված է հրապարակվել «Զանգեզուրի միջանցքի» մասին: Ներկայացվում է գործարկվելիք երկաթուղու երթուղին և նշվում, թե իբր «միջանցքը» նախատեսված է եղել նոյեմբերի 9-ի եռակողմ հայատարարությամբ։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 21-ին ընդունել է Ֆրանսիայի Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսին և նրա գլխավորած պատվիրակությանը:
Վահե Դավթյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․ «2022-ին Ադրբեջանը պատրաստվում է բազմաթիվ հայտեր ներկայացնել միջազգային ատյաններ ընդդեմ Հայաստանի: Դրա մասին արդեն պաշտոնապես հայտարարել է Ապշերոնի սուլթանատի ԱԳՆ-ն՝ փոխնախարարի մակարդակով: Ընդ որում, խոսքը վերաբերում է միլիարդավոր դոլարների հասնող բնապահպանական ու տնտեսական վնասների վնասին, որոնք իբրև հասցվել են Ադրբեջանին հայերի կողմից:
Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան դեկտեմբերի 21-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հետ հնարավորինս շուտ հանդիպում անցկացնելու՝ իր մտադրության մասին։
Չինաստանը պատրաստ է հինգ միջուկային պետությունների եւ Զինաթափման ժնեւյան խորհրդաժողովի երկխոսության շրջանակներում քննարկումներ անցկացնել լայն շրջանակի հարցերի շուրջ, որոնք վերաբերում են ռազմավարական կայունությանը: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել են ՉԺՀ-ի ԱԳ նախարարության մամուլի ծառայությունում:
Աֆղանստանում իրադրության ապակայունացումը մեծացնում է ՀԱՊԿ-ի երկրներ ահաբեկիչների ներթափանցման եւ թմրամաքսանենգության աճի ռիսկերը: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:
Եվրոպային և ԱՄՆ-ին։ ԱԺԲ-ում, բացի իսկապես մոլորյալ հայրենասերներից, կան հայոց պատմությունից, քաղաքականությունից հասկացող ,գիտակ մարդիկ
Ստամբուլի Շիշլիի շրջանի նախկին քաղաքապետ, «Թուրքիայի փոխոխության շարժում» կուսակցության ղեկավար Մուստաֆա Սարըգյուլն անդրադարձել է Թուրքիայի տնտեսական ճգնաժամին և հայ-ադրբեջանական հարաբերությունների թեմային։ Այդ մասին, ըստ ermenihaber.am-ի՝ նա խոսել է կուսակցության հիմնադրման 1-ին տարեդարձի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Վրաստան ավարտվել է:
Դեկտեմբերի 5-ին Հանրապետության 9 մարզերի 38 խոշորացված համայնքներում կայացած ՏԻՄ ընտրությունների ընտրական ողջ գործընթացի, ներառյալ՝ ընտրարշավի, քվեարկության օրվա և քվեների հաշվարկի ժամանակահատվածի վերաբերյալ իրավապահ մարմիններն ստացել են առերևույթ ընտրական կամ ընտրություններին առնչվող այլ բնույթի հանցագործությունների մասին ընդհանուր 87 հաղորդում-ահազանգ:
Մի խումբ դիմակավորված անձինք այսօր առավոտյան բերման են ենթարկել «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանին: Ավելի ուշ քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց՝ տեղեկացնելով, որ Իսագուլյանին ձերբակալելու որոշում է կայացվել։
Տաթև Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայաստանի և Արցախի քարտեզն է՝ 2021թ տպագրված առաջին դասարանի «Այբբենարանում», հաստատված՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն կողմից։
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր) շարունակում է ԵԴ/0253/01/19 կամ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի գործով քննությունը։
Ս/թ դեկտեմբերի 18-ին տեղի ունեցած Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ) Վարչության նիստի ընթացքում որոշում կայացվեց ՀԺՄ առաջիկա համագումարն անցկացնել 2022թ. հունվարի 29-ին:
Ձերբակալվել է Գառնիկ Իսագուլյանը․ նա ՔԿ–ում է․ ՈՒՂԻՂ
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ընթացքում իր մեկնաբանությունը տվեց, թե նոյեմբերի 16-ին Սյունիքի մարզի Սիսիանի հատվածում գերեվարված, ապա Հայաստան վերադարձած 5 գերիներին ինչու պետք է կալանավորեին:
Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը` ՈւՂԻՂ:
Փաստաբան Միհրան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այլևս փաստ է, որ #Աշոտ_Երկաթ Մինասյանը կալանավորվել ու շարունակում է կալանավորված մնալ քաղաքական իշխանության քմահաճույքով, իսկ գլխավոր դատախազության միակ գործառույթը տվյալ քմահաճույքն ի կատար ածելն է։
Արդարադատության նախարարությունը հայտարարություն է տարածել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամների թեկնածության հայտեր ներկայացնելու վերաբերյալ:
Արցախյան 44-օրյա պատերազմից հետո աստիճանաբար ավելանում է ադրբեջանական շուկա մտնող թուրքական խոշոր ընկերությունների թիվը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ահաբեկիչներն ակտիվացել են ոչ միայն երկրի հյուսիսում, այլեւ գործնականում ամբողջ Սիրիայում: Այդ մասին հաղորդել է սիրիական կարգավորման հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտեւը:
ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում պատասխանեց նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին հայկական կողմից հատուկ բանագնաց նշանակելու մասին հարցին։
168.am-ի տեղեկություններով, «անորակ հրթիռների» գործով անցնող ՀՀ զինված ուժերի ավիացիայի վարչության գլխավոր ինժեներ Վլադիմիր Բաբայանին ազատ են արձակել, իսկ նույն վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանը կալանքի տակ է: