Բաժիններ՝

Չինաստանը պատրաստ է ռազմավարական կայունության շուրջ բանակցություններին. ՉԺՀ-ի ԱԳՆ

Չինաստանը պատրաստ է հինգ միջուկային պետությունների եւ Զինաթափման ժնեւյան խորհրդաժողովի երկխոսության շրջանակներում քննարկումներ անցկացնել լայն շրջանակի հարցերի շուրջ, որոնք վերաբերում են ռազմավարական կայունությանը: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել են ՉԺՀ-ի ԱԳ նախարարության մամուլի ծառայությունում:

Չինաստանը հանձնառու է գլոբալ անվտանգության կոլեկտիվ, համընդհանուր, կոոպերատիվ եւ կայուն հայեցակարգերի, Չինաստանը միշտ խաղաղության կառուցող է եղել ամբողջ աշխարհում, ավանդ է ներդրել գլոբալ զարգացման բնագավառում եւ պաշտպանել միջազգային կարգը»,-հայտարարել են գերատեսչությունում՝ պատասխանելով այն հարցին, թե ՉԺՀ-ին հարկավոր է արդյոք ԱՄՆ-ի հետ այնպիսի պայմանագիր, ինչպիսին Ռուսաստանն առաջարկել է ԱՄՆ-ին ու ՆԱՏՕ-ին:

ԱԳՆ-ում նաեւ նշել են, որ Չինաստանը պատրաստ է հինգ միջուկային պետությունների եւ Զինաթափման ժնեւյան խորհրդաժողովի երկխոսության շրջանակներում բոլոր կողմերի հետ խորը քննարկումներ անցկացնել լայն շրջանակի հարցերի շուրջ, որոնք վերաբերում են ռազմավարական կայունությանը՝ ամբողջ աշխարհում խաղաղությանն ու անվտանգությանը աջակցելու գործում իր պատշաճ ավանդը ներդրելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031