«Հայաստանի և Արցախի քարտեզն է՝ 2021թ․ տպագրված առաջին դասարանի «Այբբենարանում», հաստատված՝ ՀՀ ԿԳՄՍՆ կողմից․․․»

Տաթև Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայաստանի և Արցախի քարտեզն է՝ 2021թ․ տպագրված առաջին դասարանի «Այբբենարանում», հաստատված՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն կողմից։

Ասում են, որ սերունդները պետք է լինեն պահանջատեր, բայց ինչի՞ն, եթե առաջին դասարանից տեսնելու են այս քարտեզը։ Ադրբեջանում 30 տարի սովորեցրել են, որ Արցախն Ադրբեջանի մաս է, դասագրքերում քարտեզներ են նկարել, որտեղ Արցախը ներառել են Ադրբեջանի կազմում։ 30 տարի ադրբեջանցի առաջին դասարանցին դպրոցի նստարանից սկսած երազել է Արցախի մասին, ներշնչվել, որ դա իր հողն է, որ պետք է երազել ու հետ բերել այն։

Իսկ Հայաստանում 2021թ․ դասագրքում արդեն տպում են այս քարտեզը՝ առաջին դասարանցուն ասելով՝ սա է այն Արցախը, որի մասին այդքան խոսում են։ Առաջին դասարանցին էլ ինչի՞ մասին պետք է երազի այս քարտեզով, ինչի՞ն պետք է լինի պահանջատեր, եթե Արցախը փաստացի հենց այնպիսին է, ինչպիսին ինքը տեսնում է դասագրքերում։

Ինչո՞ւ պետք է ամբողջական Արցախ, Շուշի, Հադրութ, Քարվաճառ վերադառնալու երազանք ունենա, եթե առաջին դասարանից ԿԳՄՍՆ երեխաների ուղեղում ամրապնդում է պարտության այս քարտեզը, չէ՞ որ երազանքն իրականացնելու գլխավոր գրավականը նաև այն գլխում պահելն է։

Մինչ այդ #ArtsakhFlagChallenge-ին միանալու եմ հրավիրում առաջին դասարանի «Այբբենարանի» հեղինակ Վաչագան Սարգսյանին, խմբագիրներ՝ Արտաշես Թադևոսյանին, Հրանտ Վարդանյանին, Կարինե Թորոսյանին և քարտեզի նկարիչ Խորեն Հակոբյանին»։

Տեսանյութեր

Լրահոս