Այսօր Բարձրագույն դատական խորհրդում (ԲԴԽ) տեղի էր ունենում Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով 3-րդ վարույթի հերթական նիստը: Նախորդ նիստը հետաձգվել էր աշխատանքային օրվա ավարտի կապակցությամբ:
Ամերիկացի լրագրող Լինդսի Սնելը Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլույի և «Սուլթան Մուրադ» դիվիզիայի հրամանատար Ֆեհիմ Իսանի մասնակցությամբ լուսանկար է հրապարակել Սիրիայի Ռայ քաղաքից, որը հայտնի է որպես սիրիացի վարձկանների հավաքագրման վայր: Լրագրողը հիշեցրել է, որ «Սուլթան Մուրադ»-ը վարձկաններ էր ուղարկում Լեռնային Ղարաբաղ և Լիբիա:
«ՀՀ ազգային անվտանգության ծառայության հարգելի՛ սպաներ, պատվարժան վետերաններ, սիրելի ընկերներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ այս կարևոր և նշանակալի մասնագիտական տոնի առթիվ։
«Հիմնական մեր գործընկերը մնում է Ռուսաստանը, բայց համապատասխան սպառազինություն, որը կարող է նաև ՌԴ-ն չունենա, պիտի կարողանանք գտնել ՆԱՏՕ-ի կամ ոչ ՆԱՏՕ-ի անդամ երկրների միջոցով: Օրինակ, Շվեդիան, որը ՆԱՏՕ-ի անդամ չէ, արտադրում է շատ բարձրակարգ հրետանային համակարգեր: Ես կարծում եմ՝ ՌԴ-ն էլ իրեն լավ կզգա՝ այն, ինչ ինքը չունի, իր գործընկեր ՀԱՊԿ անդամ մեկ այլ երկիր կարողանա ձեռք բերել և դնել իր բանակի հիմքում: Այսինքն, մեր զինված ուժերը պետք է ունենան այնպիսի սպառազինություն, որը շատ արդիական է: Եվ պետք է չնայել՝ դա որտեղից պետք է ձեռք բերել, այլ՝ որտեղից հնարավոր է»:
Ադրբեջանցիները նոր անցակետի շենք են շահագործման հանձնել Գորիս-Կապան ավտոճանապարհին:
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանն անդրադարձել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի այն հայտարարությանը, ըստ որի, Հայաստանի ու Թուրքիայի միջև երկխոսության գործընթացի շրջանակներում հատուկ ներկայացուցիչները կարող են հանդիպել մոտ ժամանակներում:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ գերիների վերադարձի գործընթացը շարունակական է լինելու, հատկապես, երբ կան հաստատված գերիներ։
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամ Վահրամ Բալայանն անդրադառնալով այս հարցին, նախ նկատեց՝ լավն այն է, որ Թուրքիան իր նպատակների մասին բացահայտ խոսում է, գաղտնի որևէ բան չի անում, սակայն վատ է, երբ հայկական կողմն այդ ամենը փորձում է չտեսնելու տալ։
Արդեն երկու օր է՝ համացանցում քննարկվում է, որ հայկական կողմը Սյունիքի մարզի Սիսիանի դիրքերի հատվածում գերեվարել է երկու ադրբեջանցու։ Նշվում է նաև, որ ադրբեջանցիները փորձել են դիվերսիոն ներթափանցման փորձ անել, որի արդյունքում էլ գերեվարվել են։ Այս մասին ՀՀ պաշտպանության նախարարությունը լռում է։
Հավաքաները տեղի կունենան երեք ամիս ժամկետով` 2022 թվականի հունվարի 15-ից մինչև ապրիլի 15-ը:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի և արցախյան 44-օրյա պատերազմի հերոս, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր, Շուշիի համար մղվող մարտերում զոհված ավագ լեյտենանտ Գևորգ Արշակյանի մոր` Նաիրա Հովսեփյանի նախաձեռնությամբ այսօր տեղի ունեցավ մրցանակների հանձնման արարողություն։
Այսօր, դեկտեմբերի 20-ին, ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:
Այն հայտարարությունը նաև կդրվի ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական հարցման տեքստում և հրատապ պարզաբանումների պահանջով կուղարկվի ՀՀ արդադատության նախարարին:
Արթուր Վանեցյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր առավոտյան այցելեցի Վարդաշեն քրեակատարողական հիմնարկ, որտեղ շինծու քրեական գործի շրջանակներում ապօրինաբար պահվում է Վանաձորի ընտրված ավագանի (համոզված եմ ապագա քաղաքապետ) Մամիկոն Ասլանյանը։
վ
Չնայած Ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչության բազմաթիվ զգուշացումներին ու հայտարարություններին, համակարգչային տեխնիկայի օգնությամբ ԱՀ քաղաքացիների բանկային քարտերից կատարված հափշտակությունների դեպքերը շարունակվում են:
«Որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և քաղաքական թիմի անդամ, շարունակելու եմ աջակցել կառավարության ծրագրի իրականացմանը։
Դեկտեմբերի 18-ին ՀՀ արտգործնախարարության խոսնակը հայտարարեց, որ հայ-թուրքական երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչը կլինի ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թբիլիսիում առանձնազրույց է ունեցել Վրաստանի կառավարության ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։
Հայկ Մարությանի որոշումներով` մի քանի դպրոցներում տնօրեններ ազատվել են աշխատանքից։ Խոսքը «Երևանի հ.171 հիմնական դպրոցի», «Երևանի Գագիկ Ստեփանյանի անվան հ.135 հիմնական դպրոցի», «Երևանի Վ.Մայակովսկու անվան հ.7 հիմնական դպրոցի», «Երևանի Դավիթ Սարապյանի անվան հ.100 հիմնական դպրոցի» և «Երևանի հ.187 միջնակարգ դպրոցի» տնօրենների մասին է։
Եթե ձեզ թվում ա, որ էդ ադրբեջանցի աղջիկը կարար մոտենար Մալենային սպոնտան, առանց վերևից համաձայնեցման և թույլտվության, ապա դուք պատկերացում չունեք, ինչ կարա լինի իրա ծնողների ու դելեգացիայի ղեկավարի հետ Բաքու վերադառնալուց հետո։
Գորիս-Կապան ճանապարհին՝ Որոտան գյուղի վարչական տարածքում ադրբեջանական SOCAR ընկերությունը բենզալցակայան է բացել։
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ «3+3» ձևաչափի հաջորդ հանդիպումը մտածում են անցկացնել Թուրքիայում: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Իդլիբ նահանգում տեղակայված փախստականների ճամբարները վնասներ են կրել հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների հետևանքով:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը դեկտեմբերի 22-24-ը կայցելի Հայաստան` հանդիպելու երկրի բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարության հետ և քննարկելու ՀԱՊԿ պատասխանատվության գոտում տիրող իրավիճակը:
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Վրաստան։
Բաքվում դեկտեմբերի 21-22-ը տեղի է ունենալու Ադրբեջան-Թուրքիա առաջին էներգետիկ համաժողովը:
Շաբաթ օրը տեղի ունեցած Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) համագումարում նախագահ Սերժ Սարգսյանը հանդես եկավ ծավալուն ելույթով, որն իր մեջ պարունակում էր ինչպես ներքին, այնպես էլ արտաքին լսարանին ուղղված կարևոր ուղերձներ։
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը վստահեցնում է՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ գերիների մասին հայտնի ձայնագրությունը հոգեբանական տեխնիկայի կիրառման սցենարի մի մասն է:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի ընտիր զորամասեր) ուժերը դեկտեմբերի 20-ին սկսել են «Մեծ մարգարե 17» հնգօրյա զինավարժանքները Պարսից ծոցի ափին: