Աֆղանստանում իրադրության ապակայունացումը մեծացնում է ՀԱՊԿ-ի երկրներ ահաբեկիչների ներթափանցման ռիսկերը. Շոյգու

Աֆղանստանում իրադրության ապակայունացումը մեծացնում է ՀԱՊԿ-ի երկրներ ահաբեկիչների ներթափանցման եւ թմրամաքսանենգության աճի ռիսկերը: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:

«Իրադրության ապակայունացումն Աֆղանստանում ահաբեկչության եւ թմրանյութերի արտահանման ռիսկեր կստեղծի ՀԱՊԿ-ի պետությունների տարածքում»,-ասել է Շոյգուն՝ ելույթ ունենալով պաշտպանության նախարարության կոլեգիայի ընդլայնված նիստում, որն անցկացվել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031