Խարկովի մոտ ծանր մարտեր են ընթանում: Ուկրաինացի զինվորականները հետ են մղել տնակային գրոհը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ նշել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի խորհրդական Ալեկսեյ Արեստովիչը:
Ուկրաինայի տարածքում ՆԱՏՕ-ի ուժեր չկան և այնտեղ նրանց տեղակայելու ուղղությամբ ծրագրեր չկան:
ՀՀ նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանն այսօր հրամանագրեր է ստորագրել նոր նշանակումների մասին։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոսել է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սկսած ռազմագործողության մասին: Նա նշել է, որ Թուրքիան մերժում է այս գործողությունը՝ այն որակելով որպես միջազգային իրավունքին հակասող քայլր, խաղաղությանը և կայունությանը հասցված ծանր հարված:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտնել է Ուկրաինայի տարածքում ՆԱՏՕ-ի ուժերի բացակայության մասին։
Իշխանությունները պատրաստվում են բանակի կառավարման հարցում ընդլայնել վարչապետի և Անվտանգության խորհրդի լիազորությունները: Իսկ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնը սահմանել՝ որպես ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ: Արդեն շրջանառության մեջ է դրվել «Պաշտպանության մասին» և կից օրենքներում փոփոխությունների նախագիծը:
Այսօր խորհրդարանում ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահներ Արման Եղոյանի և Մարինա Կալյուրանդայի մամուլի ասուլիսից հետո լրագրողները ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին խնդրեցին պատասխանել մի քանի հարցի, սակայն նա ասաց, որ կխոսի միայն Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ և կպատասխանի մեկ հարցի, այլ հարցերի չի կարող պատասխանել։
Եվրամիության երկրների ղեկավարները G7-ի եւ ՆԱՏՕ-ի երկրների ղեկավարների հետ բանակցություններ կվարեն, որպեսզի քննարկեն Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությունը: Ինչպես հաղորդվում է Եվրամիության՝ փետրվարի 24-ին հրապարակված հայտարարության մեջ, բանակացությունները կկայանան մոտ ժամանակներս։
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի Հանրապետության վարչապետ Կայա Կալլասին՝ երկրի ազգային տոնի առթիվ:
Եվրամիությունը Հայաստանից ակնկալո՞ւմ է դատապարտում՝ ուղղված Ուկրաինայի դեմ Ռուսաստանի քայլերին։ Այս հարցն այսօր խորհրդարանում լրագրողներն ուղղեցին ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Մարինա Կալյուրանդային։
Վիեննայում փետրվարի 24-ին տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերություների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի հանդիպումը:
ՀՀ նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանի հրամանով Արմեն Գյոզալյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ-ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ՝ ազատելով Հատուկ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից։
Ուկրաինայի ԶՈւ ԳՇ պետը ֆեյսբուքյան պաշտոնական էջում լուսանկարներ է հրապարակել ու հայտնել, որ ռուս զինվորներ են գերեվարվել։
Մեկ անձից գնումների 97 %-ի պատճառն այն է, որ այլընտրանք չի եղել. Բաբկեն Թունյան
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել Հյուսիսատլանտյան դաշինքի արտահերթ գագաթնաժողով գումարել: Փետրվարի 24-ին այդ մասին հայտնել է AFP-ն՝ վկայակոչելով Ելիսեյան պալատը։
2017 թ. ունեցել ենք մեկ անձից գնման 50 դեպք, 2021 թ.՝ 244. Վահե Հակոբյան
Ազովի ծովում երկու քաղաքացիական բեռնանավ հայտնվել է Ուկրաինայի զինված ուժերի գնդակոծությունների ներքո: Այդ մասի հաղորդել են Կրասնոդարի երկրամասի հարցերով Ռուսաստանի սահմանապահ ծառայության վարչությունում:
«Հայաստանում տեղի է ունենում նույն այն գործընթացը, ինչ Ադրբեջանում էր տեղի ունենում, երբ Ադրբեջանը պարտված կողմ էր, և ՀՀ պատվիրակները գնում էին Բաքու»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Եվրանեսթի ադրբեջանցի պատվիրակների հայաստանյան «ընդունելությանը»՝ նշեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:
ՀՀ նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանի հրամանով Արմեն Հարությունյանն ազատվել է ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու պետ-վարչության պետի պաշտոնից։
ՀՀ նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանի հրամանով Արթուր Պողոսյանն ազատվել է ՀՀ զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնից։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի աշխատակազմից։
«Խաղաղության Աստված թող մեզ առաջնորդի դեպի բարի ու լուսավոր օրեր». Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ
ՀՀ նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանի հրամանով Անդրանիկ Մակարյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պատրաստության գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից։
ՀՀ նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանի հրամանով Արմեն Առուշանյանն ասատվել է ՀՀ Զինված ուժերի ինժեներական զորքերի պետ-վարչության պետի պաշտոնից։
Այսօր խորհրդարանում ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահներ Արման Եղոյանը և Մարինա Կալյուրանդան հանդես եկան մամուլի ասուլիսով: Մարինա Կալյուրանդան տեղեկացրեց, որ այսօր Էստոնիայի անկախության օրն է, և տոնի առթիվ շնորհավորեց իր ժողովրդին։
Եվրոպական խորհրդարանը և խորհրդարանի խմբակցությունների առաջնորդները Ուկրաինայի վերաբերյալ հայտարարություն են տարածել՝ նշելով որ մարտի 1-ին հրատապ նիստ են հրավիրելու: Ինչպես տեղեկացնում է Եվրոպական խորհրդարանի կայքը, ԵԽ-ն վճռականորեն դատապարտել է Ռուսաստանի գործողությունները:
«Հյուսիսային հոսք-2»-ի նախագիծը սառեցվել է Ուկրաինայում ռազմական գործողության պատճառով: Այդ մասին հայտարարել է Ավստրիայի կանցլեր Կառլ Նեհամերը:
Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության ավիացիոն իշխանությունների թուլտվությամբ` FLYONE ARMENIA ավիաընկերությունը սույն թվականի մարտի 1-ից սկսում է Երևան – Մոսկվա – Երևան երթուղով կանոնավոր ուղիղ չվերթները:
«Ռուսաստանի Դաշնությունը քաղաքականություն է վերցրել ԱՊՀ տարածքներում ՌԴ անվտանգությունն ապահովելու ուղղությամբ, իսկ ՀՀ-ն ԱՊՀ անդամ է: Բնականաբար, դա ազդելու է Հայաստանի հետագա քաղաքական գործընթացների վրա»,- լրագրողների հետ հանդիպմանը նշեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով Հայաստանի վրա ռուս-ուկրաինական պատերազմի հնարավոր ազդեցություններին:
Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին Դոնեցկում բնակվող որոշ հայեր դուրս գալու ցանկություն են հայտնել, սակայն հիմնական մասը նախընտրում է մնալ:
Այսօր խորհրդարանում ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահներ Արման Եղոյանը և Մարինա Կալյուրանդան հանդես եկան մամուլի ասուլիսով, ներկայացրեցին Եվրանեսթի ԽՎ նիստերի ժամանակ քննարկված հարցերը։