«Ես չեմ միջամտի Հայաստանի ներքին հարցերին, դա ձեր կառավարության որոշելիքն է». Մարինա Կալյուրանդ

Եվրամիությունը Հայաստանից ակնկալո՞ւմ է դատապարտում՝ ուղղված Ուկրաինայի դեմ Ռուսաստանի քայլերին։ Այս հարցն այսօր խորհրդարանում լրագրողներն ուղղեցին ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Մարինա Կալյուրանդային։

«Ես չեմ միջամտի Հայաստանի ներքին հարցերին, դա ձեր կառավարության որոշելիքն է՝ ի՞նչ կանեն և ինչպե՞ս կանեն։ Ես կարող եմ միայն կոչ անել կանգնել Ուկրաինայի կողքին և աջակցել։ Ճիշտ է, ամեն բան ձեր ձեռքերում է, բայց մարդիկ կարող են իրենց աջակցությունը հայտնել, օրինակ, Էստոնիայում մարդիկ քայլարշավ էին կատարում Ուկրաինայի դրոշով։ Ես պետք է ասեմ, որ Եվրամիությունը  կանգնած է Ուկրաինայի կողքին»,- նշեց Մարինա Կալյուրանդան։

Հիշեցնենք, որ 2020 թվականի արցախյան 44-օրյա  պատերազմի առաջին օրերից հայկական մի շարք լրատվամիջոցներ, փորձագետներ  բարձրաձայնում էին, որ Վրաստանի տարածքով «քաղաքացիական/հումանիտար բեռների» տեղափոխման անվան տակ  հակառակորդն իրականացնում էր սպառազինության համալրում մի շարք երկրներից, այդ թվում՝  պատերազմին ուղղակիորեն ներգրավված Թուրքիայից, ինչպես նաև Իսրայելից, Ուկրաինայից, որն էլ  օգտագործվել է Արցախում՝ նաև խաղաղ բնակչության նկատմամբ։

Այսօր խորհրդարանում ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահներ Արման Եղոյանը և Մարինա Կալյուրանդան հանդես եկան մամուլի ասուլիսով, ներկայացրեցին  Եվրանեսթի ԽՎ նիստերի ժամանակ քննարկված հարցերը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս