«Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սկսած ռազմագործողությունը միջազգային իրավունքին հակասող քայլ է»․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոսել է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սկսած ռազմագործողության մասին: Նա նշել է, որ Թուրքիան մերժում է այս գործողությունը՝ այն որակելով որպես միջազգային իրավունքին հակասող քայլր, խաղաղությանը և կայունությանը հասցված ծանր հարված: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նա հավելել է, որ Զելենսկիին փոխանցել է, որ Թուրքիան աջակցում է Ուկրաինայի պայքարը իր տարածքային ամբողջականությունը պահպանելու համար:

Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիան ցանկանում է, որ խնդիրները լուծեն Մինսկի համաձայնագրերի շրջանակներում, ինչի մասին նա հայտնել է ՌԴ նախագահ Պուտինին:

Տեսանյութեր

Լրահոս