Բաժիններ՝

Ավստրիայի կանցլերը հայտարարել է «Հյուսիսային հոսք-2»-ը սառեցնելու մասին

«Հյուսիսային հոսք-2»-ի նախագիծը սառեցվել է Ուկրաինայում ռազմական գործողության պատճառով: Այդ մասին հայտարարել է Ավստրիայի կանցլեր Կառլ Նեհամերը:

«Սա միայն մեկն է այն բազմաթիվ միջոցներից, որոնք մենք ձեռնարկելու ենք, որպեսզի Ռուսաստանին ցույց տանք, որ Եվրոպայում նրա նկատմամբ ըմբռնում չի լինի, երբ քաղաքականությունն իրականացվում է բռնության ճանապարհով»,-հայտարարել է նա՝ ուղերձով հանդես գալով Ավստրիայի ազգային խորհրդի նիստում: Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժողովրդին հղած իր ուղերձում հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական գործողություն անցկացնելու մասին:

Նա հավաստիացրել է, որ Մոսկվայի պլանների մեջ չի մտնում Ուկրաինայի օկուպացումը, այլ միայն նրա ապառազմականացումն ու դենացիֆիկացումը: Պաշտպանության նախարարությունում ընդգծել են, որ ոչ մի հարված չեն հասցնի Ուկրաինայի տարածքի քաղաքացիական օբյեկտներին, այլ միայն ռազմական ենթակառուցվածքին, խաղաղ բնակչությանը ոչինչ չի սպառնում:

Դրանից մոտավորապես երկու ժամ անց գերատեսչությունում հավելել են, որ Ուկրաինայի սահմանապահները «ոչ մի դիմադրություն չեն ցուցաբերում», ուկրաինական հակաօդային պաշտպանության միջոցները ճնշվել են, ռազմական ավիաբազաների ռազմական ենթակառուցվածքը շարքից դուրս է բերվել: Արտասահմանյան ԶԼՄ-ների տեղեկատվությունը Ուկրաինայի երկնքում ռուսական ինքնաթիռի խոցման մասին ՌԴ պաշտպանության նախարարությունում չեն հաստատել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս