Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի վարչապետին

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի Հանրապետության վարչապետ Կայա Կալլասին՝ երկրի ազգային տոնի առթիվ: Ուղերձի մեջ, մասնավորապես, նշված է.

«Ձերդ գերազանցություն, Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում և լավագույն մաղթանքներ եմ հղում Էստոնիայի ազգային տոնի` Անկախության օրվա առթիվ:

Հայաստանը կարևորում է Էստոնիայի հետ ընդհանուր արժեքների և փոխվստահության վրա հիմնված բարեկամական հարաբերությունների ամրապնդումը:

Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով նոր լիցք կհաղորդենք հայ-էստոնական փոխշահավետ համագործակցությանը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, ինչին մեծապես կնպաստի Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրառումը:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Էստոնիայի ժողովրդին՝ խաղաղություն, բարօրություն և հետագա առաջընթաց»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28