Նոր նշանակումներ՝ ՀՀ զինված ուժերում

ՀՀ նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանն այսօր հրամանագրեր է ստորագրել նոր նշանակումների մասին։

Համապատասխան հրամանագրերով Սերյոժա Ստեփանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ, Վաչագան Ներսեսյանը՝ զինված ուժերի պատրաստության գլխավոր վարչության մարտական պատրաստության վարչության պետ, Գոռ Նիկոյանը՝ հրթիռային զորքերի և հրետանու պետ-վարչության պետ, Կարեն Գրիգորյանը՝ ինժեներական զորքերի պետ-վարչության պետ, Բագրատ Մաթեւոսյանը՝ Հատուկ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալ, Արայիկ Մինասյանը՝ Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28