Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ինչ փաթեթներ են քննարկվել մինչ այժմ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը գրեթե ամենօրյա ռեժիմով սուտ եւ կեղծիք է տարածում ոչ միայն ռազմի դաշտում իրադրության, այլեւ բանակցային գործընթացի մասին՝ ցանկալին ներկայացնելով որպես իրականություն: Ի՞նչ ունենք այս ընթացքում. 1997թ.-ից առ այսօր միջնորդների կողմից հակամարտության կողմերին պաշտոնապես առաջարկվել եւ քննարկվել են մի քանի փաթեթներ՝ «Փաթեթային կարգավորում», «Փուլային կարգավորում», «Ընդհանուր պետություն», «Մադրիդյան սկզբունքները»՝ իրենց բազմաթիվ խմբագրումներով, որոնցից մեկն էլ «Կազանի փաստաթուղթն» էր:

Փաստացի վերջին փաստաթուղթը, որը քննարկել են կողմերը եւ փորձել հասնել դրա ստորագրմանը, եղել է «Կազանի փաստաթուղթը», որը հիմնված էր «տարածքներ՝ կարգավիճակի դիմաց» սկզբունքի վրա, սակայն այն չի ստորագրվել Ադրբեջանի կողմից: 2016թ.-ի Ապրիլյան պատերազմի սանձազերծումն ավելի է մեծացրել Ադրբեջանի վրա միջնորդների ճնշումը՝ որպես պատասխան իր ապակառուցողականությանը, եւ Ալիեւը ստիպված է եղել գնալ Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի, Ժնեւի պայմանավորվածություններին՝ հետաքննության մեխանիզմների ներդրման մասին: 2016-2018թթ.-ին բովանդակային բանակցություններ, կարելի է ասել, գրեթե չեն եղել:

Տարածքների վերադարձի հարցը դիտարկվել է բոլոր փաթեթներում եւ առաջարկներում: Սկզբունքայինը «ինչի դիմաց»-ն է՝ խաղաղությա՞ն, անորոշ հեռանկարի՞, կարգավիճակի որոշման հստակ համաձայնեցված մեխանիզմի՞, թե՞ անկախության ճանաչման: Նշված փաթեթներից ոչ մեկն իդեալական չի արտահայտել հայ ժողովրդի իղձերն ու երազանքները»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս