
Դրեյքի նեղուցում 7,5 մագնիտուդով երկրաշարժից հետո ցունամիի նախազգուշացումներ են արվել

ԱՄՆ Ազգային օվկիանոսային և մթնոլորտային վարչությունը (NOAA) Ատլանտյան օվկիանոսի Դրեյքի նեղուցում տեղի ունեցած 7,5 մագնիտուդով հզոր երկրաշարժից հետո հայտնել է ցունամիի առաջացման վտանգի մասին։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Սեյսմոլոգների տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 11 կմ խորության վրա, Պունտա Արենաս քաղաքից 957 կմ դեպի հարավ-արևելք, որտեղ ապրում է 117 000 մարդ:
Ավելի վաղ Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնն էր հաղորդել Դրեյքի նեղուցում 7,5 մագնիտուդով երկրաշարժի մասին:
Ցունամիի սպառնալիքի մասին հայտարարել է նաև Չիլիի ռազմածովային ուժերի հիդրոգրաֆիկ և օվկիանոսային ծառայությունը (SHOA)՝ կոչ անելով մարդկանց հեռանալ ափից։
Օգոստոսի 22-ի առավոտյան ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հաղորդել էր, որ Հարավային Ամերիկայի և Անտարկտիդայի միջև գտնվող Դրեյքի նեղուցում տեղի է ունեցել 8,0 մագնիտուդով երկրաշարժ։ Ավելի ուշ ծառայությունը երկրաշարժի մագնիտուդը նվազեցրել է մինչև 7,5։