
Tesla-ի գլխավոր մրցակիցը պահանջարկի անկում է գրանցում

Չինական էլեկտրական մեքենաների արտադրող BYD-ի ռեկորդային աճի դարաշրջանն ավարտվում է: Այս մասին գրում է Reuters գործակալությունը։
Պարզվել է, որ BYD-ն 2025 թվականի իր վաճառքների նպատակային ցուցանիշը կրճատել է 16 տոկոսով՝ մինչև 4.6 միլիոն մեքենա։ Սա այն դեպքում, երբ մարտին ավտոհսկան հայտարարել էր, որ մտադիր է մինչև 2025 թվականը վաճառել 5.5 միլիոն մեքենա։ Բացի այդ, ընկերության բաժնետոմսերը նվազել են, ինչը փորձագետները բացատրում են մրցակիցների, ինչպիսիք են Geely Auto-ն և Leapmotor-ը, ճնշմամբ:
Նշվում է, որ կանխատեսվող կրճատումը նաև արտացոլում է Չինաստանի տնտեսության առջև ծառացած դեֆլյացիոն ճնշումը:
Բնակարանային շինարարության երկարատև անկման պատճառով Չինաստանում ներքին պահանջարկը մեծապես տուժել է։ Այս տարվա առաջին ութ ամիսներին BYD-ն մատակարարել է իր սկզբնական նպատակային՝ 5.5 միլիոն մեքենայի միայն մոտ 52 տոկոսը։