Բաժիններ՝

Կիմ Չեն Ընը պարգևատրել է Կուրսկի մարզում մարտերին մասնակցած կորեացի զինվորականներին

Փհենյանում տեղի է ունեցել Կորեական Ժողովրդական Բանակի զինվորներին և հրամանատարներին պարգևներ հանձնելու արարողությունը, որին մասնակցել է ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։ 

Նշվում է, որ ըստ Կորեական կենտրոնական լրատվական գործակալության՝ արտասահմանյան ռազմական գործողության ժամանակ սխրանքներ կատարած զինվորներին շնորհվել է ԿԺԴՀ-ի Հերոսի կոչում, հանձնվել են պարգևներ ու մեդալներ:

Պարգևները հանձնել է անձամբ Կիմ Չեն Ընը:

«Կորեայի Աշխատավորական կուսակցության Կենտրոնական կոմիտեն մեծ նշանակություն է տալիս և գոհունակությամբ է գնահատում այն, որ Կորեական Ժողովրդական Բանակն անցել է իր 70-ամյա պատմության մեջ ամենախիստ փորձությունը, և որ ակներևաբար հաստատել է մեր բանակի լիակատար պատրաստվածությունը», – ասել է հյուսիսկորեացի առաջնորդն արարողության ժամանակ իր ելույթում։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Կիմ Չեն Ընը 2024 թ. հունիսին Համապարփակ գործընկերության պայմանագիր են ստորագրել, որի չորրորդ հոդվածը նախատեսում է անհապաղ ռազմական օգնություն բոլոր հասանելի միջոցներով, եթե «կողմերից մեկը հայտնվի պատերազմական վիճակում՝ մեկ կամ մի քանի պետությունների զինված հարձակման պատճառով»։

2025 թ. ապրիլին ԿԺԴՀ-ն հաստատել էր, որ հյուսիսկորեացի զինվորները մասնակցել են ուկրաինական ուժերի ներխուժումից Կուրսկի մարզն ազատագրելու գործողությանը։ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս