Ժամանակին Նիկոլ Փաշինյանն ու իր քաղաքական թիմն առիթը բաց չէին թողնում մեղադրելու նախկիններին՝ հանրային ծառայությունների չհիմնավորված բարձր գներ սահմանելու, սպառողներին թալանելու, ոլորտում ֆինանսական չարաշահումների, ծախսերն ուռճացնելու, միլիոնների հասնող կորուստների համար։ Մեկ անգամ չէ, որ հայտարարվել է սակագները նվազեցնելու հնարավորությունների մասին։
«Հասարակության այս բարոյալքումը սահմանագիծ չունի, քանի դեռ պետությունը չի զբաղվել դրանով: Պետությունը դա կարող է որևէ կերպ արգելակել. Դրա համար պետությունն իր ձեռքում ունի գործիքներ, որոնցից մեկը կրթությունն է, մյուսը՝ մշակույթը»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց կրթության փորձագետ Արեգ Բարսեղյանը:
Ամերիկյան լրատվամիջոցները հաղորդում են, որ հունվարի 19-ին Հետախուզությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) խուզարկություններ է անցկացրել Թեքսաս նահանգից առաջադրված, դեմոկրատ կոնգրեսական Հենրի Քուայարի տանը և նրա Թեքսասի նախընտրական գրասենյակում:
Մինչ Ռուսաստան-ՆԱՏՕ դիմակայությունը Ուկրաինայի շուրջ գնալով սրվում է՝ ռուսաստանցի և արևմտյան փորձագետները գնահատում են Լավրով-Բլինկեն բանակցությունների հերթական փուլի արդյունքները: ԱՄՆ Ջոնս Հոպկինսի համալսարանի Համաշխարհային քաղաքականության Հենրի Քիսինջերի կենտրոնի պրոֆեսոր Սերգեյ Ռադչենկոն «Բի-Բի-Սի»-ին ասել է, որ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների դիվանագիտության ղեկավարների ժնևյան բանակցությունը միջանկյալ հանդիպում էր, բայց, ամեն դեպքում, ցանկացած բանակցություն հետագա էսկալացիայից խուսափելու հնարավորություն են տալիս:
2021 թվականի դեկտեմբերի 14-ին՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, իսկ դեկտեմբերի 16-ին՝ Ֆրանսիայի նախագահ էմանուել Մակրոնի նախաձեռնությամբ կազմակերպված Փաշինյան-Ալիև հանդիպումներից հետո առաջին անգամ եվրոպական պատվիրակություն է ժամանել տարածաշրջան։
Վերջին ամիսներին արևմտյան հայտնի ու անհայտ լրատվամիջոցները գրում և խոսում էին հնարավոր «մեծ պատերազմի» մասին: Լարվածության դոզան դեռևս պահպանվում է, և կողմերի (ՌԴ-ԱՄՆ) գործողությունները քաղաքական-դիվանագիտական դաշտում առաջ չեն գնում: Կոնկրետ պայմանավորվածություններ կամ փոխադարձ ընդունելի հանգուցալուծում առայժմ չի նախանշվում:
Հրթիռների գործը քննվում էր ԱԱԾ-ում, և Դավիթ Գալստյանի (Պատրոն Դավիթ) փաստաբան Արմեն Հարությունյանը վստահ է՝ ԱԱԾ-ն, իր լծակները օգտագործելով, թույլ չի տվել, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը որևէ վերաբերմունք ցույց տա իրենց գրություն-առաջարկներին՝ վերադարձնել խնդրո առարկա հրթիռները, դիմացն ընդունել նորը:
«Ազատագրում» շարժումը ակցիա է անցկացրել Մարալիկում` ծաղիկներ եւ ծաղկեպսակներ տեղադրելով Սողոմոն Թեհլերյանի արձանի մոտ:
Վրաստանում վերջին 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսի 11 հազար 39 նոր դեպք, առողջացել է 5199, մահացել 42 քաղաքացի:
Թայվանի կառավարությունը կարգադրել է խստացնել հսկողությունը՝ օմիկրոն շտամի ներքին փոխանցման դեպքերի աճի պատճառով:
«Եթե մինչ այս իրենք հայտարարել էին, որ խորհրդարանում իրենց խմբակցությունում նստած են Նիկոլ Փաշինյանի ուսապարկերը, այսուհետև արդեն ակնհայտ դարձավ, որ Կառավարությունում էլ նստած են Նիկոլ Փաշինյանի ստրուկները, հետևաբար՝ մենք ունենք ուսապարկերի և քաղաքական ստրուկների իշխանություն»,- շեշտեց պատգամավորը։
Էն պատգամավորները, որ ասում են, թե Քոչարյանի ժամանակ բանակում տրուսիկ-մայկա չի եղել, իրենք առանց տրուսիկի են ծառայել, ճիշտ կլինի, որ էդ ամբոնից իջնեն, մոտենան իրենց խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանին, որը Քոչարյանի ժամանակ բանակի թիկունքի պետն է եղել, ու ասեն՝ «Հե՛տ տուր իմ տրուսիկը, Գագո՛»:
Համավարակի տարածումից ի վեր առաջին անգամ Ճապոնիայում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 50 հազարից ավելի նոր դեպք:
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հունվարի 17-ին որոշմամբ, Սերգեյ Ներսեսյանն ազատվել է Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնից:
Ղազախստանում հունվարյան դեպքերի փաստերով հարուցվել է 1822 քրեական գործ, որոնցից 116-ը փոխանցվել է հատուկ գործերով զբաղվող դատախազներին:
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը գոհ է, որ իր ռուս գործընկեր Սերգեյ Շոյգուն ընդունել է բանակցությունների առաջարկը:
Հաշվի առնելով, որ Դուք հանդիսանում եք ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու, ապա խնդրում եմ Ձեզ պարզաբանել՝ որքանով կփոխվի Ձեր իրավական դիրքորոշումը վերոնշյալ աշխատատանքային իրավախաղտումների շուրջ՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն ընտրվելու դեպքում, քանի որ ՀՀ արդարադատության նախարարի ժ/պ-ի ժամանակ Ձեր իրավական դիրքորոշումները, ըստ այդմ, հակասում են ՄՊԻ-ի իրավավական դիրքորոշմանը վերոնշյալ աշխատանքային իրավախախտման մասով:
«Վարչատարածքային բաժանման մասին նոր օրենքի համաձայն՝ Սևան համայնքը խոշորացվել է 11 բնակավայրով, որևէ մեկին իրավունք վերապահված չէ օրենքը վերծանելու, օրենքի վերաբերյալ իր սեփական կարծիքներն արտահայտելու»,- այսօր 168.am-ի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզպետարանի ՏԻՄ վարչության պետ Վանիկ Հարությունյանը՝ անդրադառնալով Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ և Սեմյոնովկա համայնքները Սևան խոշորացված համայնքին միավորելու դեմ առաջացած դժգոհությանը։
Անվտանգության երաշխիքների վերաբերյալ Մոսկվայի առաջարկների փոխանցումից հետո Վաշինգտոնը հիմնականում փորձել է ձգձգել դրանց քննարկումը:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատրաստ է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ուղիղ երկխոսության:
Ինդոնեզիայի Թալաուդ կղզիներում հունվարի 22-ին 6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:
Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության զինծառայողն ինքնասպան է եղել ռազմական հիվանդանոցում:
Հայաստանի և Հունաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյսակի առիթով հունվարի 21-ին Հունաստանի ամենատարբեր քաղաքների նշանավոր կառույցները լուսավորվել են հայկական եռագույնով. հույն և հայ ժողովուրդները ազգակից քաղաքակրթությունների երկու եղբայրներ են, որոնք կարող են ամուր կանգնել, երբ միշտ միասին են գործում:
«Ես ուզում եմ բոլոր պաշտոնատար անձանց զգուշացնել, որ լրագրողների աշխատանքի հետ կապված ընդհանրական որակումները ոչ միայն լրագրողի աշխատանքի նկատմամբ մեծացնում են կարծրատիպերը, այլ նաև ժողովրդագրական, մարդու իրավունքների համակարգի համար են վնասակար։ Սա պետք է բոլորը նկատի ունենան»,–ասաց նա։
Հայաստանում հունվարի 22-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 940 նոր դեպք: Դեպքերը հաստատվել են 5812 թեստավորման արդյունքում: Քովիդը սրընթաց աճ է գրանցում։ Այս մասին ես ահազանգում էի իմ նախորդ գրառման մեջ։
2021 թվականին հաշվետու ժամանակահատվածում Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից ընթացք է տրվել շուրջ երկուսուկես միլիոն կատարողական վարույթի, որը նախորդ տարվա համադրելի ցուցանիշից ավելի է մոտ մեկ միլիոն կատարողական վարույթով:
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հունվարի 21-ին ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Գորիսի Բարձրավան, Շուռնուխ և Որոտան գյուղերում, Կապանի Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ, Ծավ, Շիշկերտ գյուղերում մարդիկ կանգնել են հատկապես եղանակային պայմանների պատճառով մեկուսացման և հումանիտար խնդիրների առաջ:
Նիկոլ Փաշինյանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր՝ հունվարի 22-ին, հեռախոսազրույց են ունեցել:
168.am-ի հետ զրույցում Բարձրավանի գյուղապետ Օնիկ Ավագյանն ասաց, որ ՄԻՊ-ը ներկայացրել է ողջ իրականությունը, այն իրականությունը, որն այսօր տիրում է Բարձրավանում և առհասարակ Սյունիքի մարզում։
Ղրիմը երբեք չի վերադառնա Ուկրաինայի կազմ, հայտարարել է Գերմանիայի ռազմածովային ուժերի հրամանատար, փոխծովակալ Կայ-Ախիմ Շյոնբախը: