Բաժիններ՝

Ադրբեջանի հետ կապված կոռուպցիոն գործի շրջանակում խուզարկվել է ԱՄՆ կոնգրեսականի տունն ու գրասենյակը

Ամերիկյան լրատվամիջոցները հաղորդում են, որ հունվարի 19-ին Հետախուզությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) խուզարկություններ է անցկացրել Թեքսաս նահանգից առաջադրված, դեմոկրատ կոնգրեսական Հենրի Քուայարի տանը և նրա Թեքսասի նախընտրական գրասենյակում: Խուզարկությունները անց են կացվել լայնածավալ մի գործի շրջանակում, որն ըստ ամերիկյան լրատվամիջոցների, կապված է Ադրբեջանի և ամերիկացի մի քանի գործարարների հետ: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:

Ըստ ABC NEWS-ի, դեռևս պարզ չէ, թե արդյոք Քուայարը հանդիսանում է հետաքննության թիրախը, թե ոչ: Խուզարկությունը անցկացվել է դատարանի համաձայնությամբ: Դեմոկրատ կոնգրեսականի գրասենյակը, ի պատասխան The Hill-ի հարցման, հաստատել է հետաքնության փաստը, սակայն որևէ տեղեկություն չի տրամադրել խուզարկությունների մասին՝ փոխարենը հանդես է եկել հայտարարությամբ, ուր, ըստ ամերիկյան լրատվամիջոցների, ասել է, որ կոնգրեսականը պատրաստ է լիովին համագործակցել իրավապահների հետ՝ երաշխավորելու համար, որ ապահովվի արդարության ու օրենքի գերակայությունը:

Ըստ ABC NEWS-ի՝ ՀԴԲ-ի և արդարադատության նախարարության խոսնակները հրաժարվել են մեկնաբանել այս զարգացումները: Լրատվամիջոցը հիշեցնում է, որ Քուայարը 2005 թվականից ներկայացնում է Թեքսասի 28-րդ ընտրաշրջանը, որը գտնվում է ԱՄՆ-Մեքսիկա սահմանին և վերջին տարիներին հանդիսացել էր նաև ԱՄՆ Կոնգրեսում ադրբեջանական հարցերով հանձնախմբի համանախագահ: Նա բազմիցս հանդիպել է Ադրբեջանի պաշտոնյաների, այդ թվում՝ նախկին դեսպան Սուլեյմանովի հետ, նշում է ABC-ին:

Մարտի սկզբին կոնգեսականի այս տեղի համար պետք է կայանան նախնական ընտրություններ, ուր Քուայարի մրցակիցն է իմիգրացիոն հարցերով փաստաբան Ջեսիկա Ցիստերոսը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս