«Հե՛տ տուր իմ տրուսիկը, Գագո՛». Բագրատ Միկոյանի խորհուրդը՝ իշխանական պատգամավորներին
Էն պատգամավորները, որ ասում են, թե Քոչարյանի ժամանակ բանակում տրուսիկ-մայկա չի եղել, իրենք առանց տրուսիկի են ծառայել, ճիշտ կլինի, որ էդ ամբոնից իջնեն, մոտենան իրենց խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանին, որը Քոչարյանի ժամանակ բանակի թիկունքի պետն է եղել, ու ասեն՝ «Հե՛տ տուր իմ տրուսիկը, Գագո՛»:
Այս մասին «5-րդ ալիք» հեռուստաընկերության եթերում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանը:
«Հիմա ինչ-որ դասալիք, քաղաքական նպատակահարմարությունից ելնելով՝ ասում է՝ ծառայել են առանց տրուսիկի: Էդ տղայի որդին չի նայելո՞ւ, ասի՝ պապ, դու առանց տրուսիկ ե՞ս ծառայել: Եթե նրանցից ինչ-որ մեկը ծառայել է առանց տրուսիկ, վստահեցնում եմ Ձեզ, որ դա եղել է իրենց ցանկությամբ: Իսկ դրանք էն տարիներին զորքից առանձնացված էին ծառայում»,- ասաց Բագրատ Միկոյանը:
Բագրատ Միկոյանի խոսքով՝ իսկական խաղաղության դարաշրջանը նախկինում էր, որովհետև Ադրբեջանի նախագահը մտածել անգամ չէր համարձակվում հարձակվել մեր երկրի վրա:
«30 տարի մեր ամբողջ ժողովուրդը, Սփյուռքը զրկանքներով, դժվարություններով կառուցել էր բանակ, որը քանդելու համար երկու տարին բավական եղավ»,- ասաց ՀՀ գրասենյակի համակարգողը՝ հավելելով, որ ինքը 2 տարի ծառայել է ու սոված զինվոր չի տեսել. Ցավալի է, որ հիմա մեր զինվորներին ներկայացնում են որկրամոլ: