Հարց Քրիստինե Գրիգորյանին
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի 18.06.2018 թ. անհատական որոշումով, ինչպես նաև՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի 2018 թ. տարեկան հաղորդմամբ արձանագրված է, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայողներին արձակուրդային վճարումները, ինչպես նաև 2010-2017 թթ. ընթացքում արձակուրդային օրերի տրամադրումը իրականացվել է ՀՀ օրենսդրության խախտումներով, և ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը պատրաստակամություն է հայտնել խորհրդարանական լսումների կազմկերպման դեպքում, սահմանված կարգով ներկայացնել իր դիտարկումները:
Հաշվի առնելով, որ Դուք հանդիսանում եք ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու, ապա խնդրում եմ Ձեզ պարզաբանել՝ որքանով կփոխվի Ձեր իրավական դիրքորոշումը վերոնշյալ աշխատատանքային իրավախաղտումների շուրջ՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն ընտրվելու դեպքում, քանի որ ՀՀ արդարադատության նախարարի ժ/պ-ի ժամանակ Ձեր իրավական դիրքորոշումները, ըստ այդմ, հակասում են ՄՊԻ-ի իրավավական դիրքորոշմանը վերոնշյալ աշխատանքային իրավախախտման մասով:
ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնության համակարգող՝ Էդգար Հովհաննիսյան