Իրանի ազգային գազային ընկերությունը հայտարարել է գազի՝ Թուրքիա մատակարարումների վերսկսման մասին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով իրանական աղբյուրին:
Երբ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հունվարի 14-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանն ու Ադրբեջանն ակտիվացրել են սահմանի սահմանազատման և սահմանագծման խնդիրների քննարկման գործընթացը, պարզ դարձավ, որ այս ուղղությամբ կողմերը սկսել են շարժվել դեպի միմյանց, գրում է հոդվածագիր Ստանիսլավ Տարասովը Regnum-ում «Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդիրը մնում է բաց» վերտառությամբ հրապարակված հոդվածում:
Նիկոլ Փաշինյանի որոշում է կայացրել Արփինե Սարգսյանը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ: Այս մասին տեղեկանում ենք e-gov.am կայքէջից:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, պատասխանելով ռուս-ուկրաինական լարվածության մասին հարցին, ասել է, որ իրենց վշտացնում է տարածաշրջանում պատերազմական մթնոլորտի առկայությունը:
Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը նախարարություններին հանձնարարել է վերանայել կանանց զինվորական հաշվառման վերցնելու հետ կապված նորմերը: Այս մասին հայտնել է Գերագույն ռադայի «Եվրոպական համերաշխություն» խմբակցության պատգամավոր խմբակցության անդամ Ալեքսեյ Գոնչարենկոն իր «Տելեգրամ» ալիքում:
Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ և Սեմյոնովկա համայնքներում կրքերը չեն հանդարտվում։ Գյուղացիները, որ դեմ էին Սևան խոշորացված համայնքի կազմում ընդգրկվելուն և չէին մասնակցել դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններին, Կառավարությանը ժամանակ են տվել վերանայելու խոշորացման մասին որոշումը, այլապես կրկին ճանապարհ կփակեն։
Համաշխարհային հանրությունը բախվում է դաժան հակամարտությունների, իսկ գերտերությունների միջև անվստահության մակարդակը հասել է գագաթնակետին: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ՝ ելույթ ունենալով Գլխավոր ասամբլեայի առջեւ:
Ռուսաստանը եւ Չինաստանը ձգտում են լցնել ձեւավորված քաղաքական վակուումը, ինչպես երբեք սերտորեն համագործակցում են: Այդ մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարության ղեկավար Լիզ Թրասը։
«Անորակ հրթիռների» գործով անցնող Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի, զենքի մատակարար Դավիթ Գալստյանի, ՀՀ ԶՈՒ ավիացիայի վարչության նախկին պետ Ավետիք Մուրադյանի, նույն վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանի խափանման միջոցի վերաբերյալ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը կհրապարակվի հունվարի 24-ին, ժամը 11։00-ին:
Մեղրիի հատվածում սահմանային խնդիր գրեթե չի եղել, մեծ մասամբ՝ շնորհիվ այնտեղ եղած ՌԴ սահմանապահ զորքերի։ Նոյեմբերի 9-ից հետո իրենք նաև ստանձնեցին առնվազն Մեղրու տարածքում Նախիջևանի Հանրապետության և Ադրբեջանի, Զանգիլանի սահմանագծի պահպանությունը։ Առ այսօր որևէ խնդիր չի եղել, առնվազն ես տեղյակ չեմ։
Ճապոնիայում հունվարի 21-ից ուժի մեջ են մտել լրացուցիչ սահմանափակիչ միջոցառումները COVID-19-ի օմիկրոն շտամի տարածման դեմ պայքարելու համար: Այդ մասին հաղորդում են ճապոնական ԶԼՄ-ները:
ԱԺ–ն Հակոբ Հակոբյանին և Արթուր Մանուկյանին ընտրեց Հեռուստատեսությանն և ռադիոյի հանձնաժողովի անդամի պաշտոններում: ԱԺ-ում փակ գաղտնի քվեարկությունից հետո հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնեց, որ ԱԺ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 68-ը, անվավեր քվեաթերթիկներ չեն եղել: Թե Հակոբ Հակոբյանը, թե Արթուր Մանուկյանը ստացել էին 68 կողմ ձայներ:
ՌԴ ԱԳՆ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբի հարցում կոնկրետ քայլերի է անցնում: Ռուսաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան նախօրեին ասել էր, թե Ռուսաստանը Բաքվից և Երևանից պաշտոնական արձագանք է սպասում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցերը վերականգնելու հարցում։
«Աբու Դաբի կայունության շաբաթ» (ADSW) միջազգային հեղինակավոր ֆորումի՝ «ADSW Talks»-ի հարցազրույցների շարքում հրապարակվել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ զրույցը՝ կայունության կարևորության, Հայաստանի կողմից կլիմայական փոփոխությունների խնդրի առնչությամբ իրականացվող քայլերի, կայուն ապագայի և այլ հարցերի շուրջ։ Այս մասին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից։ Հարցազրույթի հայերեն թարգմանությունը ներկայացվում է ստորև.
Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան արձագանքել է ՄԻՊ թեկնածու Քրիստինե Գրիգորյանի այն արտահայտությանը, թե՝ «որևէ դեպքում ՄԻՊ-ը չպետք է ընկալվի որպես պետությունից օտարացած և պետության դեմ պայքարի դուրս ելած մարմին»։
ՀՀ ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադում անցկացված դիմավորման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել ՀՀ զինված ուժերի բարձրաստիճան ներկայացուցիչներ, Հայաստան այցելած ԱՄՆ եվրոպական հրամանատարության պատվիրակությունը, հյուրեր։
«2 հանգամանք է։ Առաջինը՝ ավագանու նիստը պետք է կայանա՝ անկախ ամեն ինչից, որովհետև «Լուսավոր Հայաստան»-ի բողոքարկումը վարչական դատարան, առաջին ատյան եղել է և ընտրական վեճ է եղել ու դա չէր կարող վերաքննիչ գնալ, այսինքն՝ այն, որ ավագանու առաջին նիստը չի անցկացվում, դա, ինձ թվում է, ճգնաժամ է առաջացնում։ Երկրորդը՝ համայնքի ղեկավարի թեկնածուն, անկախ նրանից, որ կա քրեական գործ, պետք է պետությունը երաշխավորի նրա մասնակցությունն առաջին նիստին»,- եզրափակեց Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը:
Օրինակա՞ն է դատարան շրջափակելը, դատավորին պատուհանից ցած նետելը. Աննա Մկրտչյանը՝ ՄԻՊ թեկնածուին
Ալեն Սիմոնյանի՝ «Վիվառո»-ի բիզնեսին նպաստելու քայլերում կոռուպցիոն ռիսկ տեսնո՞ւմ եք. Արեգնազ Մանուկյան
Դուք պաշտպանո՞ւմ եք Արման Թաթոյանի դիրքորոշումները. Արծվիկ Մինասյանը՝ Քրիստինե Գրիգորյանին
Աֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբան» արմատական շարժման կողմից կազմված կառավարությունում արտաքին գործերի նախարարությունը հունվարի 21-ին ժխտել է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի խոսքն աֆղան ժողովրդին միասնական իշխանության ներքո միավորելու որեւիցե մեկի անընդունակության մասին:
Պատրա՞ստ եք պաշտպանել նախարարներին, որոնք թրաֆիկինգի զոհ են. Նազարյանը՝ ՄԻՊ թեկնածուին
Պաշտպանի ինստիտուտը չպետք է ընկալվի որպես պետության դեմ պայքարի դուրս եկած մարմին. Գրիգորյան։
վ
Ով է ՄԻՊ թեկնածու Քրիստինե Գրիգորյանը
Ասում են՝ միջանցք ենք տալիս, բա Վահագն Ալեքսանյանն ի՞նչ անուն տա սրան. Արթուր Հովհաննիսյան
Մեր դաշինքը վճռական է տրամադրված. Սեյրան Օհանյան
Դուք «Հայր մեր» ասելո՞վ էիք Արցախը հանձնում, Ղազանչեցոցի խաչը թուրքի ոտքի տակ դնում. Խամոյանը՝ ՔՊ-ին
Իսկ ի՞նչ անուն տալ Perfect TV-ով ազգաբնկաչությանը կերակրողներին ու դա ֆինանսավորողներին. Մամիջանյան
Հունվարի 21-ին 5,4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Մյանմայի եւ Հնդկաստանի սահմանին: Այդ մասին հայտնել է Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը: