Բեն Ուոլեսն ուրախ է, որ Շոյգուն ընդունել է բանակցությունների առաջարկը

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը գոհ է, որ իր ռուս գործընկեր Սերգեյ Շոյգուն ընդունել է բանակցությունների առաջարկը: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ- Նովոստի »-ն, այս մասին գրում է «The Independent» պարբերականը։
Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Շոյգուն Մեծ Բրիտանիայի պաշտպանության գերատեսչության ղեկավարին հրավիրել է Մոսկվայում բանակցություններ վարելու։ Այսպես է ռուս նախարարը պատասխանել Ուոլեսի՝ Լոնդոնում հանդիպելու հրավերին՝ հիշեցնելով, որ վերջին անգամ կողմերը հանդիպել են 2013 թվականին Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում՝ ԱԳ և պաշտպանության նախարարների 2+2 բանակցությունների ժամանակ։
«Պաշտպանության նախարարը գոհ է, որ Ռուսաստանը ընդունել է գործընկերոջ հետ բանակցելու հրավերը… Նախարարը հասկացրել է, որ կուսումնասիրի կայունության հասնելու և ուկրաինական ճգնաժամը լուծելու բոլոր ուղիները։ Մենք կապի մեջ ենք Ռուսաստանի կառավարության հետ»,- հայտնել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության բարձրաստիճան աղբյուրը։