
Թրամփն Ընդհանուր ծառայությունների վարչության ղեկավարին հանձնարարել է «անհրաժեշտ ամեն բան» անել իշխանությունը Բայդենին փոխանցելու համար

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ընդհանուր ծառայությունների վարչության (GSA) ղեկավարին հանձնարարել է «անհրաժեշտ ամեն բան» անել՝ ըստ «նախնական արձանագրությունների» իշխանությունը փոխանցելու Ջո Բայդենին:
«Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Էմիլի Մերֆիին GSA-ից՝ մեր երկրին նրա անսասան նվիրվածության համար: Նա ենթարկվել է հետապնդումների, սպառնալիքների եւ բռնության: (…) Չեմ ցանկանում, որպեսզի դա տեղի ունենա նրա հետ, նրա ընտանիքի կամ GSA-ի աշխատակիցների հետ»,-գրել է Թրամփը Twitter-ում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: