
«Դադարեք դավադիր Նիկոլի և նրա շրջապատին ջրաղացին ջուր լցնել». Հովհաննես Ավետիսյան

Հանրային կառավարման փորձագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Անձերի շուրջ չպետք է ընտրություն լինի, այլ ծրագրերի, հատկապես, երբ խոսում ենք անցումային կառավարության մասին:
Այս երկրի ժողովրդի մտավոր հատվածը իմպոտենտ չէ:
Հարգելի հայրենակիցներ, դադարեք վիրավորել այդ հատվածին և ինքներդ ձեզ` հարցնելով, թե ով պետք է փոխարինի Նիկոլին: Նիկոլին այլ անձով փոխարինելը կլինի ձախողման շարունակություն:
Նիկոլին պետք է փոխարինի հստակ գործն ու ծրագիրը, որ կա և այդ ծրագիրն անողներն էլ կան, պատասխանատվություն ստանձնողն էլ կա. Մարդիկ, հայի կարող տեսակը մեռած չէ, դադարեք մտքի սնանկություն տարածել:
Դադարեք դավադիր Նիկոլի և նրա շրջապատին ջրաղացին ջուր լցնել»:
Անձերի շուրջ չպետք է ընտրություն լինի, այլ ծրագրերի, հատկապես, երբ խոսում ենք անցումային կառավարության մասին:
Այս երկրի…Posted by Hovhannes Avetisyan on 2020 թ. նոյեմբերի 23, երկուշաբթի