
Կիմ Բալայանը հացադուլ է հայտարարել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով

Սահմանադրական դատարանի նախկին անդամ Կիմ Բալայանը հացադուլ է հայտարարել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով:
«Երկրի սահմանադրական կարգը տապալելու համար Նիկոլ Փաշինյանին պատասխանատվության ենթարկելու պահանջով: Հացադուլս շարունակելու եմ մինչև Նիկոլ Փաշինյանին կալանավորելը կամ հրաժարական տալը»,- Tert.am-ի հարցին ի պատասխան՝ ասաց Բալայանը:
Նա հայտնեց, որ հացադուլն իրականացնում է Կառավարության դիմաց, միացել է ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանին: Նշենք, որ Կիմ Բալայանը պաշտպանության նախկին փոխնախարար Գաբրիել Բալայանի հայրն է, Գաբրիել Բալայանը հրաժարականի դիմում էր ներկայացրել, որը հաստատվել է:
Կիմ Բալայանը ունի ևս 2 որդի, որոնցից մեկը դատավոր է, մյուսը Նիդերլանդներում ՀՀ դեսպանը: