Իմքայլական ավագանիներից մեկը հրաժարվել է մանդատից, մյուսը՝ դուրս եկել խմբակցությունից

Երևանի ավագանու նիստը վարում էր փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, քանի որ քաղաքապետ Հայկ Մարությանը վատառողջ է: Նիստը սկսվեց մեկ րոպե լռությամբ՝ հարգելով Արցախյան հերոսամարտում զոհվածների հիշատակը: Հրաչյա Սարգսյանը տեղեկացրեց, որ ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամներից մեկը դադարեցրել է ավագանու իր լիազորությունները, իսկ մյուսն ուղղակի դուրս է եկել խմբակցության կազմից:

««Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի Երևան քաղաքի ընտրական ցուցակով ընտրված Երևան քաղաքի ավագանու անդամ Արսեն Կարապետյանը դիմում է ներկայացրել ավագանու իր անդամի լիազորությունները դադարեցնելու մասին: «Իմ քայլը» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը դիմում է ներկայացրել խմբակցության կազմից դուրս գալու մասին: Որպես պարզաբանում՝ տեղեկացնում եմ, որ Իզաբելլա Աբգարյանը շարունակում է ավագանու անդամի իր լիազորությունները և համապատասխան հանձնաժողովում իր աշխատանքները»,- ասաց Սարգսյանը:

Մինչև ավագանու օրակարգին անդրադառնալը խոսք խնդրեց ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը:

«Գրությամբ դիմել ենք քաղաքապետին, որով հրաժարվում ենք Քաղաքաշինության և  հողօգտագործման հանձնաժողովի փոխնախագահի մեր հաստիքից: Դիմել ենք քիչ առաջ»,- տեղեկացրեց Մանրիկյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30