Եկեղեցին առաջին անգամ պահանջեց պետության ղեկավարի հրաժարականը։
Լարված իրավիճակ՝ Տիգրան Մեծ փողոցում
Ամբողջությամբ փակ է Տիգրան Մեծ փողոցը
Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս լուսանիարը՝ գրելով․ «Դուխիներ և ժամացույցներ Նիկոլի համար, ԱԱԾ-ի մուտքի մոտ»։
Հաշվի առնելով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ հասցեագրված մի շարք ահազանգերը, ինչպես նաև դիտարկումների արդյունքները՝ Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ։
Քաղաքացիները փակել են Աբովյան-Թումանյան փողոցը. ՈւՂԻՂ
«Սիրելի մեր եզդի եղբայրներ և քույրեր Հայաստանի համար այս բախտորոշ իրավիճակում մենք պարտավոր ենք կանգնել արհավիրքի դեմ և թույլ չտալ, որպեսզի գործող իշխանությունների քյալերը մեր երկիրը տանեն դեպի կործանում։ Դիմում ենք բոլոր այն եզդիներին, ովքեր գիտակցում են պահի լրջությունը և իրենց դերակատարումը հայրենիքի փրկության գործում, ոտքի կանգնել ու միանալ խաղաղ անհնազանդության գործողություններին։
Քաղաքացիները փակել են Տիգրան Մեծ փողոցը. ՈՒՂԻՂ
Դեկտեմբերի 6-ի դրութեամբ՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին միացել են 3 մարզերի՝ Կոտայք, Սյունիքի, Արարատ, ավելի քան 21 համայնքներ եւ 149 բնակավայրեր։
Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիա՝ Ավանում
Երևանի մի շարք կենտրոնական փողոցներ կաթվածահար են:
«Մեդիապորտ» տելեգրամյան ալիքը տեսանյութ և լուսանկարներ է հրապարակել Գավառից, ուր քաղաքացիներն իրականացնում են խաղաղ անհնազանդության ակցիաներ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով:
«Նիկոլ Փաշինյանն ականջալուր չեղավ քաղաքական ուժերի և հանրության կոչին և ինքնակամ հրաժարական չտվեց մինչև ժամը 12:00-ն: Նա այլևս քաղաքական դիակ է, սպառված, և ժամ առաջ պետք է հրաժարական տա: Հայաստանը չի հանդուրժելու պարտված, թուրքի առջև «կզած» ղեկավար»,- նշեց նա՝ հավելելով, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին միացել են համայնքների ղեկավարներ, ավագանիներ, ավելին, վարչապետի հրաժարականն է պահանջել նաև Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը:
Նշենք, որ երեկ հրապարակվել էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի զրույցի ձայնագրությունը, որտեղ զրուցակիցները խոսում են Արցախի հարցի մասին: «Ամեն դեպքում հետաքրքիր զուգադիպություն է, թե ինչ է, թեև քաղաքականության մեջ զուգադիպություններ քիչ են լինում, բայց այդ ձայնագրությունը ճիշտ ժամանակին հայտնվեց, որը, կարծում եմ, զգալիորեն ուժեղացնում է ընդդիմադիրների դիրքերը»,- նշեց Հակոբյանը:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի երեկ տարածված ձայնագրության վերաբերյալ Tert.am-ը մեկնաբանություն է խնդրել Հայաստանում Բելառուսի դեսպանատնից:
Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով խաղաղ բողոքի ակցիաներ են տեղի ունենում հանրապետության ամբողջ տարածքում: Ընդդիմության ներկայացուցիչները հայտարարել են, որ անհնազանդության ակցիաները կտևեն մինչև ժամը 17:00-ն: ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հայկ Մամիջանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Փաշինյանին ողջամիտ ժամկետ էր տրվել հրաժարական տալու համար, ինչն ինքը չի արել:
Անհնազանդության ակցիաները շարունակվում են․ քաղաքացիները փակել են Սարյան–Պուշկին փողոցը․ ՈւՂԻՂ
Հայրենի մեր երկրում տեղ գտնող տագնապալից զարգացումներին և առկա մտահոգություններին ընդառաջ՝ Մենք հանդիպում ունեցանք նաև Հայաստանի Հանրապետության վարչապետ տիար Նիկոլ Փաշինյանի հետ։ Թելադրված երկրի առջև ծառացած և ահագնացող ներհասարակական լարվածությամբ, արտաքին և ներքին լուրջ մարտահրավերներով և վարչապետի անձի նկատմամբ հանրային վստահության պակասով՝ հայրաբար հորդորեցինք հանձնառություն ստանձնել և վայր դնել վարչապետի լիազորությունները՝ կանխելու համար հասարակական կյանքում ցնցումները, նաև հնարավոր բախումներն ու ողբերգական հետևանքները։
Քիչ առաջ Ամիրյան-Մաշտոց խաչմերուկից ոստիկանները ՀՅԴ ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանին խցկեցին ավտոմեքենան և տարան ոստիկանական բաժանմունք։ Հիշեցնենք, որ հանրապետությունով մեկ քաղաքացիները անհնազանդության ակցիաներ են սկսել՝ պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անհապաղ հրաժարականը։
Կարմիր բերետավորները 5 րոպե տրամադրեցին ճանապարհը փակած ակցիայի մասնակիցներին
Թումանյանի համայնքապետարանի աշխատակազմը ևս միանում է Սյունիքի, Շիրակի և մյուս մարզերի համայնքների կոչին՝ պահանջելով վարչապետի հրաժարականը՝ փրկելու Հայաստանի և հայ ժողովրդի պատիվը և արժանապատվությունը:
«Նիկո՛լ, մի՛ հանի ոստիկանությանն ու ԱԱԾ-ին մեր դեմ, դու պետք է հեռանաս, այլընտրանք չկա». Շարմազանով
Քաղաքացիները անհնազանդության ակցիա են անում՝ պահանջելով Փաշինյանի հրաժարականը․ ՈՒՂԻՂ
Քաղաքացիները փակել են Աբովյան-Մոսկովյան խաչմերուկը. ՈՒՂԻՂ
2020 թ-ի դեկտեմբերի 3-ից 6-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 10 լրատվական կայք՝ Hraparak.am, Yerkir.am, Aravot.com, News.am, Tert.am, Panorama.am, Aysor.am, Azatutyun.am, Armlur.am և Yerevan.Today։ Մշտադիտարկման արդյունքում ընտրված 10 կայքերում հայտարարագրվել է 252 հոդված, որից 43-ը բացասական են, 81-ը՝ դրական, 128-ը՝ չեզոք։
«Հայրենիքի փրկության շարժման» անդամները դեկտեմբերի 5-ի հանրահավաքի ժամանակ վերահաստատել էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը ու դա փոխանցել էին վարչապետին՝ Կառավարական ամառանոցի բակում: Նրանք վարչապետ Նիկոլ Փաշինյանին ժամանակ էին տվել մինչև նոյեմբերի 8-ի 12:00-ն հրաժարական ներկայացնելու համար, հակառակ դեպքում հայտարարել էին, որ սկսելու են անհնազանդության ակցիաներ:
2020 թ-ի դեկտեմբերի 3-ից 6-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 10 լրատվական կայք՝ Hraparak.am, Yerkir.am, Aravot.com, News.am, Tert.am, Panorama.am, Aysor.am, Azatutyun.am, Armlur.am և Yerevan.Today։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է Ֆրանսիայի Սոցալիստական կուսակցության ներկայացուցիչների պատվիրակությանը՝ կուսակցության նախագահ Օլիվյե Ֆորի գլխավորությամբ:
Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Ազգային Կեդրոնական Վարչութեան Կրօնական ու Քաղաքական ժողովներու ներկայութեան, հետեւեալ հայրապետական պատգամը կ’ուղղենք մեր ժողովուրդի զաւակներուն.-
Իշխան Սաղաթելյանը հանդես է գալիս «Հայրենիքի փրկության շարժման» ուղերձով