«Խաղաղ անհնազանդությունը կշարունակվի այնքան՝ մինչև Նիկոլ Փաշինյանը «Հրայր Թովմասյանի տված ճտիկով գրիչով չստորագրի իր ինքնակամ հրաժարականը». Շարմազանով

Քաղաքացիները փակել են Աբովյան-Մոսկովյան խաչմերուկը:

Ակցիային ներկա ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ սա խաղաղ անհնազանդության ակցիա է, օրինական, և նպատակը բնավ քաղաքացիների կյանքը կաթվածահար անելը չէ:

«Նիկոլ Փաշինյանն ականջալուր չեղավ քաղաքական ուժերի և հանրության կոչին և ինքնակամ հրաժարական չտվեց մինչև ժամը 12:00-ն: Նա այլևս քաղաքական դիակ է, սպառված, և ժամ առաջ պետք է հրաժարական տա: Հայաստանը չի հանդուրժելու պարտված, թուրքի առջև «կզած» ղեկավար»,- նշեց նա՝ հավելելով, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին միացել են համայնքների ղեկավարներ, ավագանիներ, ավելին, վարչապետի հրաժարականն է պահանջել նաև Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը:

Ըստ Շարմազանովի՝ հողատու Նիկոլ Փաշինյանն անելիք չունի այսօրվա Հայաստանում, պետության կառավարման ղեկին, նա պետք է գիտակցի սա և անցնում հեռանա:

«Նա տվել է Արցախի 75 տոկոսը: Թուրքի առաջ «կզած» ղեկավարն անելիք չունի: Մի մարդ, ով 950.000 հա հող է տվել, ով 5000 զոհի պատճառ է դարձել, ով ժողովրդից թաքուն արձանագրություն է ստորագրել, ով չի լսել Պուտինի առաջարկները և պատերազմը չի կանգնեցրել, նա պիտի հեռանա»,- շեշտեց ՀՀԿ խոսնակը՝ վստահեցնելով, որ խաղաղ անհնազանդությունը շարունակվելու է այնքան ժամանակ, մինչև Նիկոլ Փաշինյանը «Հրայր Թովմասյանի տված ճտիկով գրիչով չստորագրի իր ինքնակամ հրաժարականը»:

Տեսանյութեր

Լրահոս