«Մինչև հիմա ամեն ինչը իմ համար նորմալ է եղել, ուղղակի իմ ցավը մենակ էս վիճակն է՝ պատերազմի հետ կապված: Թե չէ ես ընդհանուր դժգոհություն չեմ ունեցել, միշտ ոնց աշխատել էինք, էդպես աշխատել ենք»,- ասաց Արտակ Անտոնյանը:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը չի մեկնաբանում ստեղծված իրավիճակի հետ կապված այն մարդկանց հետևությունները, որոնք հայտարարում են, թե ընդդիմության և իշխանության գործողությունները կարող են հանգեցնել քաղաքացիական պատերազմի:
Մոլդովայի վարչապետ Իոն Կիկուն փետրվարի 7-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է, որ առաջիկա 10-12-ին օրերին կառավարությունը պարտավոր է աշխատել պետական բյուջեի նախագծի վրա, որպեսզի խորհրդարանը կարողանա այն հաստատել վերջնական ընթերցմամբ. պաշտոնաթողության մասին առայժմ խոսք չկա:
Այսօր Մոսկվայում լրագրողների հետ ճեպազրույցում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՀՀ ԱԳ նորանշանակ նախարար Արա Այվազյանի ՌԴ առաջին աշխատանքային այցի շրջանակում ըստ էության պարզաբանեց, թե ինչպես է ռուսական համանախագահությունը պատկերացնում ԵԱՀԿ ՄԽ մյուս համանախագահ երկրների առաջիկա աշխատանքը։
Եվրամիության խորհուրդն արտգործնախարարությունների մակարդակով հաստատեց պատժամիջոցների գլոբալ ռեժիմը մարդու իրավունքների խախտման համար, որը չի ընդօրինակում ԱՄՆ-ի «Մագնիտսկու ակտը»:
Դրա ամենավառ ապացույցն էր, որ ՌԴ ԱԳ նախարարը խոսելով ՄԽ համանախագահների ժամանակին առաջարկած հիմնարար սկզբունքների եւ նոյեմբերի 9-ի հայտարարության համեմատության մասին, փաստացի ընդգծեց, որ գործող դավադիր ոհմակի պատճառով եւ ամսի 9-ի խայտառակության հետեւանքով կարգավորման տիրույթից դուրս են մնացել հիմնարար սկզբունքներից երկուսը՝ ինքնորոշման իրավունքը եւ ուժի չկիրառումը, բայց գումարվել է բուն նախկին ԼՂԻՄ տարածքի մոտ 50%-ի կորուստը, ներառյալ Շուշին, եւ հատուկ կոմունիկացիա դեպի Նախիջեւան։
Էդմոն Մարուքյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
Մամուլում տարածվող տեղեկությունը, թե իռլանդական հայտնի լոուքոսթեր «Ryanair» ավիաընկերությունը այլևս չի իրականացնելու թռիչքներ դեպի Հայաստան, չի համապատասխանում իրականությանը։ «Տեղեկատվության ստուգման կենտրոնի» հարցմանն ի պատասխան Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից հայտնեցին, որ այժմ ինչպես «Ryanair» ավիաընկերությունը, այնպես էլ մի շարք այլ ըներություններ ժամանակավորապես դադարեցրել են թռիչքները՝ COVID-19 համավարակով պայմանավորված։
Այսօր մասնակցում էի ԱԺ–ում լսումների: Նույնիսկ ցուցակագրվել էի ելույթի համար: Այն հիմնականում ուղղված էր լինելու «Իմ քայլը» խմբակցությանը: Պարզվեց, նրանք բոյկոտել են լսումները: Ես հրաժարվեցի շարունակել մասնակցությունս լսումներին: Ուզում էի նայելով նրանց խոսքս ասել…
Եվրոպական «եռյակն» Իրանին կոչ է անում հրաժարվելու ատոմային ծրագրի ընդլայնման եւ միջուկային օբյեկտներ ՄԱԳԱՏԷ-ի մուտքի սահմանափակման պլաններից:
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի գիտխորհուրդն արձանագրում է, որ ՀՀ Կառավարության՝ նոյեմբերի 26-ի նիստում հաստատված 2020-21 ուստարվա բուհական ընդունելության առարկայացանկը հակասում է ՀՀ օրենսդրությանը: Ի խախտումն ՀՀ «Լեզվի մասին» օրենքի 2-րդ հոդվածի պահանջի՝ բուհերի գերակշիռ մասի ընդունելության քննությունների ցանկում ՀՀ պետական լեզուն՝ հայերենը, ամրագրվել է իբրև կամընտրական. դիմորդին իրավունք է տրվել հայերենի փոխարեն որևէ օտար լեզվի քննություն հանձնել:
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նորանշանակ նախարար Արա Այվազյանի առաջին աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն և ընդհանրապես առաջին օտարերկրյա այցը նախարարի պաշտոնում։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից առաջ արարողակարգային հատվածում նախարարները ողջունեցին միմյանց։
«Այլընտրանքային նախագծեր» խմբի վերլուծաբան Մարինե Սուքիասյանը ներկայացրել է Նիկոլ Փաշինյանի առաջիկա լայվից դրույթներ:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը և Արցախի խորհրդարանի նախագահ Արթուր Թովմասյանը կարևորել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում խաղաղ բանակցությունների վերսկսումը:
Ռումինիայի ընդդիմադիր Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, ըստ ելքահարցումների արդյունքների, նվազագույն առավելությամբ հաղթում դեկտեմբերի 6-ին անցկացված խորհրդարանական ընտրություններում:
Թիգրայի ազատագրման ժողովրդական ճակատի (ԹԱԺՃ) ջախջախված կառույցները հնարավորություն չունեն կազմակերպելու որեւիցե դիմադրություն:
Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Բազմիցս նշել եմ, որ պատերազմը տնտեսական գործունեության տրամաբանական շարունակությունն է, քանզի դա պայքար է ռեսուրսների համար: Իսկ հողը գլխավոր ռեսուրսն է: Պատերազմներում հաղթանակները կամ պարտությունները ի սկզբանե կանխորոշված են, երբ դիտարկում ենք այս տեսանկյունից: Մենք շարունակաբար ճիշտ չենք օգտագործել մեր ռեսուրսները և պատերազմը տրամաբանական ելքն էր, որի մասին հանգամանալից գրել եմ ամռանը` «Պատերազմ, թե խաղաղություն» հոդվածում:
Մոսկվայում մեկնարկել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը:
Երևանի քաղաքապետը խմբակցությունների հետ հանդիպել է մեկ հարցով՝ այն է՝ բյուջեում պարգևատրումների ֆնոդի հարցը. Խաժակյան
ԱԺ-ում այսօր «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ մեկնարկեցին խորհրդարանական լսումներ, նպատակը երկրում ստեղծված իրավիճակից ելքեր գտնել էր, որին, ի դեպ, իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները չէին մասնակցում։ Նախ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ներկայացրեց երկրում ստեղծված իրավիճակից դուրս գալու 13 կետից բաղկացած ճանապարհային քարտեզ։
«Կազմակերպված վարչապետի հետ կազմաքանդել են մեր բանակը, կամավորական խմբերը և շարունակում են այդ գործընթացները». Սավել Շահինյան
«Ներկա քաղաքական իշխանությունը տապալել է երկրի անվտանգությունն ապահովելու հանձնառությունը. հեռանալուն այլընտրանք չկա». Հայկ Դեմոյան
Թուրքագետը խոսեց նաև անելիքներից. «Առաջինը՝ կարծում եմ՝ իրատեսություն, այսինքն՝ մեր բոլոր ծրագրերը պետք է կառուցված լինեն իրատեսության վրա, երկրորդը, գուցե կոպիտ հնչի, բայց ապատգիտացում ՝ վերլուծական և քաղաքական դաշտի ապատգիտացում, որովհետև այս վերջին տարիներին դիլետանտիզմը հոշոտել է այդ համակարգերը՝ բերելով նման հետևանքների: Այս նույն ամբիոնից խոսում էին լավ թուրքերի մասին և այլն. այդ բոլորը բոլորիս ծանոթ է, հայտնի է:
Մենք չենք էլ ունեցել ազգային բանակ. գեներալիտետը ռուսական ակադեմիա է անցած ու դաստիարակություն ստացած. Գագիկ Գինոսյան
Նոյեմբերի 20-ին չինական տարբերանշաններով, սև հագուստներով դիմակավորված իբր ոստիկանների՝ ցույցերը ցրելուն ներգրավված լինելու մասին տեղեկատվությունը տարածվելուց հետո Ոստիկանությունը շտապեց պարզաբանել, թե քանի որ ոստիկանները մեկնել էին ռազմաճակատ, նրանց հագուստները մաշվել էին, իսկ նորերը պահեստից հանելուց հետո հայիֆիկացնելու ժամանակ չի եղել, դրա համար էին ոստիկաններն այդ հագուստներով:
«Այսօր 300-ից ավելի մեր երիտասարդներ անտառում են, նրանց ոչ ոք չի՛ օգնում, որովհետև ունենք իմպոտենտ կառավարություն». Արամ Սարգսյան
«Կապիտալի արտահոսք է տեղի ունենում, իսկ պետական պարտքի չափը սահմանափակում է դրսից վարկ վերցնելու հնարավորությունը». Արկադի Խաչատրյան
Թուրքիան ՌԴ-ին վճարել է բոլոր միջոցները C-400 հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարման դիմաց, պարտավորագիրը փակվել է:
Նախ պետք է նշեմ, որ օդանավակայանի վերակառուցումը հնարավոր է դարձել բացառապես «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի բարեգործական հիմնադրամի միջոցներով ու գիտեք՝ մասնավոր միջոցներով կառուցված օդանավակայանը պետական ծրագրի շրջանականերում ներառելը, մեղմ ասած, կոռեկտ չէ։ Ասեմ ավելին, Կոմիտեի տարածած ռելիզում ի սկզբանե չի եղել որևէ հիշատակում ԶՊՄԿ մասին և միայն օրվա վերջում ինչ-ինչ պատճառներով բարեհաճել են ավելացնել օդանավակայանի վերակառուցման միակ ֆինանսավորողին։
«Նոյեմբերի 9-ի համաձայնագիրը ստորագրած ուժը ապազգային է, իսկ ձեր ներկայացրած 13 կետը՝ անիմաստ». Համահայկական ազգային համաձայնության անդամը՝ Մարուքյանին