
Գավառցիները նույնպես միանում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին
«Մեդիապորտ» տելեգրամյան ալիքը տեսանյութ և լուսանկարներ է հրապարակել Գավառից, ուր քաղաքացիներն իրականացնում են խաղաղ անհնազանդության ակցիաներ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով:
Ավելի վաղ 168.am-ը տեղեկացրել էր, որ Թումանյանի համայնքապետարանի աշխատակազմը ևս միանում է Սյունիքի, Շիրակի և մյուս մարզերի համայնքների կոչին՝ պահանջելով վարչապետի հրաժարականը՝ փրկելու Հայաստանի և հայ ժողովրդի պատիվը և արժանապատվությունը: