
«Տղա՞ ես, մի փաստ կամ փաստաթուղթ ցույց տուր, որտեղ Շուշին կամ Հադրութը պետք է անցնեին Ադրբեջանին։ Ժամանակը գնաց…»․ Շարմազանովը՝ Փաշինյանին

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ԱԺ ամբիոնից սուտ է, որ պատմում է կապիտուլյանտը։ Հերիք է լկտի ստես։
Շուշին ու Հադրութը որեւէ փաթեթով չէր հանձնվելու թուրքերին։
Դա ասել է և՛ Պուտինը, և՛ Պոպովը, և՛ ամերիկացի, և՛ ֆրանսիացի համանախագահները, և՛ նույնիսկ քո «կառուցողական» Ալիևը։
Տղա՞ ես, մի փաստ կամ փաստաթուղթ ցույց տուր, որտեղ Շուշին կամ Հադրութը պետք է անցնեին Ադրբեջանին։
Ժամանակը գնաց…»։