«Վերադարձանք Արցախից․․․ Հոգեբանական ծանր վիճակ է, մեղմ ասած՝ ծանրագույն»․ Աբրահամ Գասպարյան

Աբրահամ Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Վերադարձանք Արցախից: Այնտեղ կյանքը շարունակվում է, մարդիկ լիահույս են, որ հայությունը մենակ չի թողնի իրենց: Հոգեբանական ծանր վիճակ է, մեղմ ասած՝ ծանրագույն:

1․ Քարոզչական բոլոր թեզերը, որ խեղկատակների այս իշխանությունը (գերագույն խեղվածի գլխավորությամբ) գեներացնում է, ատելություն հրահրում հայության բոլոր շերտերի ներսում, խառնում գոյություն չունեցող դիվանագիտության բոլոր այլընտրանքային տարբերակները, թավալ գալիս թուրքիայի ու ադրբեջանի ոտքերի տակ, պաթետիկ արտաքինից բացի չունեն որևէ խելամիտ, պետականամետ ու հայանպաստ բովանդակություն: Իշխանության ղեկին գտնվելով գրեթե 4 տարի հասցրին ատելություն սերմանել բոլոր պոտենցիալ դաշնակիցների/գործընկերների հանդեպ, որոնց հետ կարելի էր ավելի որակյալ երկխոսություն ու հարաբերություն հաստատել: Առաջիկա 4 տարում էլ ամեն ինչ անելու են, որպեսզի Իրանի և Ռուսաստանի ազդեցության գոտիները Հայաստանում փոխարինեն թուրքականով:

2․ Արցախի պահպանումը, հայաթափման կանխումը, Սյունիքի անվտանգության ամրապնդումը պետք է լինի հայության ռազմաքաղաքական օրակարգի առաջնային խնդիրը:

3․ Պետք է զինվել, շատ զինվել, պատրաստ լինել ցանկացած արկածախնդրության: Զենք պիտի հայթայթվի ընդհուպ սատանայի ծոցից:

4․ Գլխավոր խեղկատակի ելույթը լսեցի ԱԺ-ում: Ստիպողաբար: Նպատակաուղղված քայլերով, միջնաժամկետ հեռանկարում, Հայաստանը տանում է վիլայեթացման:

5․ Եթե այսքան ցինիզմից ու ստորությունից հետո ԱԺ-ում կանգնում ու ասում է՝ կարող էինք կանխել պատերազմն ու այսքան տղու գլուխ չուտեինք, եթե այսքանից հետո մեր ժողովուրդը պիտի լռի տականքների այս խունտայի անասնական մղումների առաջ, ուրեմն պետք է լրջորեն մտածել արմատական լուծումների մասին:

Պի՛նդ եղեք»։

Տեսանյութեր

Լրահոս