Զոհված զինծառայողների ծնողներից մի քանիսը ԲԴԽ նախագահի հետ հանդիպման կեսից դուրս եկան:
Այս իշխանություններն չգիտեն՝ ինչպես պաշտպանել հայկական դիրքերը՝ բանակցային գործընթացում. Արմեն Ռուստամյան։
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին:
Ո՞նց կարող է վերադասը ենթարկված լինել ենթակային. ահա, թե կեղծիքը որտեղ է. Արծվիկ Մինասյան:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մայիսի 26-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:
ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորներ Իշխան Սաղաթելյանը, Սեյրան Օհանյանը, Էլինար Վարդանյանը, Հայկ Մամիջանյանը, Տիգրան Աբրահամյանը և ՀՀ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը մայիսի 14-ին կալանավորված Ավետիք Չալաբյանի խափանման միջոցը փոխելու համար անձնական երաշխավորագրեր են ներկայացրել, որոնցով Ա.Չալաբյանի պաշտպանական խումբը մայիսի 25-ին դիմել է ՀՀ Գլխավոր դատախազություն։
Եվրոպան կարող է կորցնել Լատինական Ամերիկան, ինչպես արդեն կորցրել է Ռուսաստանը: Այդ մասին հայտնել է Բրազիլիայի Էկունոմիկայի նախարար Պաուլու Գեդեսը:
Առնվազն մեկ մարդ զոհվել, եւս մեկը տուժել է Իրանի պաշտպանության նախարարության հետազոտական կենտրոնում տեղի ունեցած վթաի հետեւանքով: Մայիսի 26-ին այդ մասին հայտնել է ISNA գործակալությունը:
Վաղ առավոտից Բարձրագույն դատական խորհրդի շենքի մոտ հավաքված ծնողները պահանջում էին հանդիպում ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանի հետ։ Ծնողներին նախ առաջարկել էին 5 հոգանոց խումբ ձևավորել և ներսում հանդիպել Ջհանգիրյանի հետ՝ պատճառաբանելով, թե տեղ չկա։
Ամբողջ շենքում մեծ սենյակ են փնտրում, որ մեզ ընդունեն, հուսամ՝ մի օրից պակաս չի տևի. Կարին Տոնոյան
Հարավային Օսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում մայիսի 24-ին Ցխինվալում տեղի է ունեցել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի հանդիպումը Հարավային Օսիայի ԱԳ նախարար Դմիտրի Մեդոևի, Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության արտաքին գերատեսչության ղեկավար Նատալյա Նիկոնորովայի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության արտգործնախարար Վլադիսլավ Դեյնեգոյի հետ։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր կառավարության հերթական նիստի ժամանակ ներկայացրեց «Վարչատարածքների բաժանման», ՏԻՄ-երի և «Հանրային ծառայության» մասին օրենքները և առաջարկեց այդ օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարել։
44-օրյա պատերազմում զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատները վաղ առավոտից հավաքվել են Բարձրագույն դատական խորհրդի շենքի դիմաց և պահանջում են հանդիպում ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանի հետ։ Պատճառը դատավոր Կարեն Բիշարյանի երեկ կայացրած որոշումն է, ըստ որի՝ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ պետական դավաճանության հատկանիշներով քրեական գործի քննությունը դռնփակ ռեժիմով պետք է անցկացվի։
Ուկրաինական ճգնաժամի կարգավորումը պահանջում է բոլոր կողմերի համատեղ ջանքեր եւ բանակցությունների առաջխաղացում, այլ ոչ թե յուղ լցնել կրակի վրա: Այդ մասին Չինաստանի արտգործնախարար Վան Ին հայտարարել է Ֆրանսիայի իր պաշտոնակից Կատրին Կոլոնայի հետ տեղի ունեցած հեռախոսազրուցի ժամանակ:
«Ռուսաստանը չի պատրաստվում հրաժարվել միջնորդական ջանքերից, բայց կան բարդ աշխարհաքաղաքական հանգամանքներ, որոնք գերակա են մնացած ամեն ինչից»,-այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց անվտանգային ու քաղաքական հարցերով ռուս վերլուծաբան Գրիգորի Տրոֆիմչուկն անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտության բանակցային բրյուսելյան հարթակին ու Մոսկվայի դիրքերի թուլացմանը, որպես միջնորդ:
Բոլոր ծնողներով ենք բարձանալու.Զոհվածների ծնողները Ջհանգիրյանի առաջարկը մերժեցին։
«Դիմադրություն» շարժման մասնակիցները Ֆրանսիայի հրապարակից երթով գնացել են Բարձրագույն դատական խորհրդի շենքի մոտ՝ սատարելու 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատներին, որոնք վաղ առավոտից ԲԴԽ-ի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում՝ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ պետական դավաճանության հատկանիշներով քրեական գործ հարուցելու և դատական նիստը դռնբաց անցկացնելու պահանջով։
Չեմ կարծում, որ կարող են լինել մարդիկ, ովքեր ավելի ծանր կտանեն այս շարժման հնարավոր ձախողումը, քան ամենօրյա ռեժիմով գրեթե բոլոր միջոցառումներին ակտիվորեն մասնակցող նվաստս։ Եվ, անկեղծ ասած, չեմ կարող չկիսվել իմ մտահոգություններով՝ որոշ տեսանելի թերությունների ու բացթողումների մասով, ինչն, իմ կարծիքով, առկա է շարժման կազմակերպիչների գործողություններում։
ԲԴԽ նախագահը առաջարկել է հանդիպել զոհված զինծառայողի 5 ծնողի, նրանք մերժեցին՝ պահանջելով իջնել։
Բարձրագույն դատական խորհրդի շենքի դիմաց վաղ առավոտից հավաքվել են 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներն ու հարազատները։ Նրանք պահանջում են, որպեսզի Նիկոլ Փաշինյանի նկատմամբ պետական դավաճանության հատկանիշներով քրեական գործի քննությունը դռնբաց ռեժիմով անցկացվի։
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներն ու հարազատները հավաքվել են Բարձրագույն դատական խորհրդի շենքի դիմաց և պահանջում են, որպեսզի Նիկոլ Փաշինյանի նկատմամբ պետական դավաճանության հատկանիշներով քրեական գործ հարուցվի, և, որ դատավարությունը դռնբաց ռեժիմով անցկացվի։
Տիեզերք է դուրս եկել Հայաստանի առաջին տիեզերական արբանյակը. Նիկոլ Փաշինյան:
Կառավարության նիստը` ՈւՂԻՂ
Ընդդիմության անհնազանդության ակցիան՝ Ֆրանսիայի հրապարակից. ՈՒՂԻՂ։
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատները ԲԴԽ-ից պահանջում են դռնբաց դատական նիստի անցկացում՝ ՈւՂԻՂ։
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին՝ երկրի ազգային տոնի առթիվ:
Ճապոնիայի Ինքնապաշտպանության օդային ուժերի զինծառայողները եւ ԱՄՆ-ի զինվորականները մայիսի 25-ին Ճապոնական ծովի ջրարատարածքի երկնքում անցկացրել են համատեղ վարժանքներ մարտական ինքնաթիռների մասնակցությամբ:
Նախօրեին ԱԳՆ-ի մոտից ցուցարարների հեռանալուց 5 րոպե անց ԱԳՆ աշխատակիցները սկսել են քերել շենքի պատուհաններին Արցախի դրոշով «Արցախ» գրառումը։
Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԱԱԾ-ն ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հարազատների բնակարանից դեռեւս 7 ամիս առաջ առգրաված զենքերը հետ է վերադարձրել իրենց, իսկ, ահա, նախկին նախարարի բնակարանից առգրաված զենքերը չի վերադարձրել, քանի որ տիրապետողը՝ ի դեմս նախարարի, գտնվում է կալանքի տակ:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մայիսի 26-ին կհավաքվի ԿԺԴՀ-ին նվիրված փակ նիստի: Այդ մասին ասված է համաշխարհային կազմակերպության՝ մայիսի 25-ին տարածված ծրագրում։