«Ջալալ Հարությունյանը ձերբակալված չի, բայց գործերում որպես մեղադրյալ է». զոհվածի հարազատ

44-օրյա պատերազմում զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատները վաղ առավոտից հավաքվել են Բարձրագույն դատական խորհրդի շենքի դիմաց և պահանջում են հանդիպում ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանի հետ։ Պատճառը դատավոր Կարեն Բիշարյանի երեկ կայացրած որոշումն է, ըստ որի՝ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ պետական դավաճանության հատկանիշներով քրեական գործի քննությունը դռնփակ ռեժիմով պետք է անցկացվի։

Պատերազմում զոհված զինծառայողի հարազատներից Եղիշե Զաքունցը լրագրողների հետ զրույցում ասաց, որ դատական համակարգը պետք է անկախ լինի, սակայն այսօր հակառակ պատկերն է․

«Այսօր ի՞նչ ենք տեսնում։ Ջալալ Հարությունյանը, մեկուկես տարի է, գործերում նշվում է որպես մեղադրյալ, բայց ձերբակալված չի։ Այսօր իրենք շատ հեշտությամբ քաղաքական գործիչներին են մի օրվա մեջ ձերբակալում, այդ ո՞նց հասկանանք, օրենքն ո՞ւմ համար է այսօր, Նիկոլի՞, թե՞ ժողովրդի։ Ջալալ Հարությունյանը մեղադրյալ է Ցորի դրվագով, որ ասել է՝ մերոնք են, չկրակեք։ Հետո պարզվել է, որ ադրբեջանցիներ են, 20 զոհ ունենք։ Ջալալ Հարությունյանի դրվագով նախաքննությունը շարունակվում է, բայց մինչև հիմա ոչ մի մեղադրանք չի առաջադրվել, ոչ էլ մեզ ասել են, որ իրենք մեղավոր չեն։ Մեղադրյալի կարգավիճակ ունեն, բայց մեղադրանք չի առաջադրվել մինչև հիմա։ 2020 թվականի դեկտեմբերի 14-ին առաջին դիմումն է եղել Քննչական կոմիտե․․․ Ենթադրություններ չե՞ք անում․․․»։

Եղիշե Զաքունցն ասաց, որ այսօր ինքն էլ է միացել ընդդիմության հայտարարած պայքարին.

«Երեկ իր խոսքն էի լսում, որ տանել չեմ կարողանում, բայց լսում եմ, որ հասկանամ՝ երկիրս ո՞ւր է տանում այդ տականքը։ Երեկ իր խոսքն եմ լսում, ի՞նչ է ասում, էլի բամբասանքների հիման վրա՝ «Սերժը պատրաստել էր կռիվը, տվել ինձ։ Այ մարդ, 4 տարի է՝ դու երկիր ես ղեկավարում, 4 տարի է՝ դու բամբասանքով ես ապրում, չես կարողանում ազատվել մնացածից, դու մի հատ ցույց տուր, թե դու ինչ ես արել։ Դու երկիր ես տվել, դու 5000 զոհ ես տվել, դու վիրավոր տղաներ ես տվել, մի հատ լավ բան ասա, որ արել ես, ասֆա՞լտ ես արել, տար հորդ տուն, էդ ասֆալտն էլ չկա։ Բավական եղավ արդեն, ռադդ քաշի գնա հայրենիքից, վերջդ գիտես, որ շատ վատ է լինելու․․․»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս