«Փաստ» օրաթերթը գրում է. «Հեծանիվ հայտնագործելու կարիք չկա. ցանկացած տնտեսության հիմքը ներդրումներն են ու շրջանառվող դրամական միջոցները։ Ներկայումս ՀՀ-ում տնտեսական բավականին բարդ իրավիճակ է ստեղծվել, և առաջիկայում այն խորանալու միտումներ ունի։ Բանն այն է, որ պատերազմով պայմանավորված՝ երկրից լուրջ ծավալի գումար և ամբողջական բիզնեսներ են դուրս տարվել, ինչն ուղղակիորեն հարված է՝ առանց այն էլ փխրուն հայկական տնտեսության վրա։
«Հրապարակ» թերթը գրում է. «Ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար Լեւոն Երանոսյանին պատերազմի օրերին Շուշիի բերդ տանելու գործով նրա պաշտպանը բողոք է ներկայացրել Գլխավոր դատախազություն։ Պաշտպանն ընթացքից լուր չունի, սակայն իրավապահ մեր աղբյուրներից տեղեկացանք, որ այն ընթացք է ստացել։ Դիմումը վերահասցեագրվել է Արցախի կառույցներին։
«Հրապարակ» թերթը գրում է. «Իմ քայլի» որոշումը պարզեցրեց իրավիճակը եւ ընդդիմության մեջ եղած տարաձայնությունների վերջը դրեց։ Տարակարծությունները՝ համաձայնե՞լ ընտրությունների՝ Նիկոլ Փաշինյանի վարչապետության պայմաններում, թե՞ հրաժարվել՝ գնալով փողոցային պայքարի ճանապարհով, մնացին անցյալում։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Անզեն աչքով էլ նկատելի է, որ ներկայումս հայաստանյան սահմանադրական կառույցներից ամենաարդյունավետը Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտն է: Պատահական չէ, որ դրա արդյունքում ակնհայտորեն անհամեմատ մեծացել է ՄԻՊ Արման Թաթոյանի վարկանիշը։
«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, շաբաթ-կիրակի իշխող «Իմ քայլը» հավաքվել էր Աղվերանում, նախապես ինֆորմացիոն արտահոսքեր եղան, թե խմբակցությունը քննարկելու է արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցը, կիրակի երեկոյան էլ «Իմ քայլի» անունից հայտարարություն տարածվեց, թե «հանրային պահանջի բացակայության» պատճառով արտահերթ ընտրություններ չեն անցկացնի։
ԵՎ այսպես հետհաշվարկն այլևս սկսված է։ Հետաշվարկն սկսվեց այն օրը, երբ ինքն իր բախտից զարմացած զավթիչը Շուշին հայտարարեց ազերական։ Էական չէ, թե մեկ շաբաթ սպասելուց հետո, (երբ իր սիրելի ազերական ժողովուրդը մի լավ հրճվեց հայկական կողմի՝ Շուշին իրենցը ճանաչելու փաստով, երբ թաքուն հրճվանքով ուսումնասիրեց իր խոսքերի արդյունքում հասարակության մոտ առաջացած անզոր կատաղության կադրերը, երբ խոսքով բախվեց մի չքնաղ դեռատի՝ Հայոց նոր իսկական սերնդի խորհրդանիշ աղջնակի հետ և տանուլ տվեց) ինչպես փորձեց խուսափել իր բառերի համար պատասխանատվությունից՝ բերելով «փաստարկներ» և օգտագործելով խուսանավելու («կրուտիտի») իր սիրելի մեթոդները։
ԱՄՆ-ի վարչակազմը մտադիր է պաշտպանել Ֆուտբոլի ազգային լիգայի (ՖԱԼ, ամերիկյան ֆուտբոլի պրոֆեսիոնալ լիգա ԱՄՆ-ում) առաջարկությունը եւ նրա բոլոր մարզադաշտերն օգտագործել նոր կորոնավիրուսի դեմ բնակչության պատվաստման համար:
Մեծ Բրիտանիայի իշխանությունները գրեթե 200 գիտնականների նկատմամբ հետաքննություն են անցկացնում այն կասկածների պատճառով, որ նրանք կարող էին առանց դիտավորության ռազմական տեխնոլոգիաներ հանձնել ՉԺՀ-ի կառավարությանը:
Կորեայի Հանրապետությունում H5N8 բարձրախտածին թռչնագրիպի առնվազն 87 օջախ է հայտնաբեարվել փետրվարի 8-ի առավոտվա դրությամբ:
Իսրայելի պետությունը դարձել է աշխարհում առաջինը, որտեղ բնակչության կեսց ավելին պատվաստվել է նոր տիպի կորոնավիրուսի դեմ:
Փետրվարի 7-ին Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որի արդյունքների մասին հաղորդագրությամբ տեղեկացրել է, որ արտահերթ ընտրություններ չեն կայանալու։
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Վերջին մեկ օրվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն աճել է 204-ով:
«Սրանով ֆեյք նյուզի հարցը ոչ թե կարգավորվում է, այլ սրանով ցողունային բջիջներ են ներարկվում ֆեյք նյուզին, որովհետև սրանով այն արտոնվում է: Այս նախագիծն այնքան անգրագետ է գրված, որ ընդհանրապես չի հետապնդում այն նպատակը, որը ներկայացված է հիմնավորման մեջ, այլ լրիվ հակառակն է»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը՝ անդրադառնալով իշխանական պատգամավորների ներկայացրած «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նոր նախագծին, որով ԶԼՄ-ներին արգելելու են հղում կատարել անանուն աղբյուրներին:
Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամը (ՌՈւՆՀ) շարունակում է թուրք գործընկերների հետ բանակցությունները կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութի համատեղ արտադրության շուրջ:
Խոսելով Արցախի պարտության վերաբերյալ՝ բանակից, հրամկազմից ու գեներալիտետից հանրության սպասումների մասին՝ Սայաթ Շիրինյանն ընդգծեց, որ որևէ սպասում պետք չէ նրանցից ունենալ, որովհետև մենք, ցավոք սրտի, չունեցանք զինվորական էլիտա։
«Հիմա Նիկոլ Փաշինյանը և իր թիմը մտածում են, որ մարսել են կապիտուլյացիան, և փորձելու են ամրապնդել իրենց դիրքերը՝ զավթելով դատական իշխանությունը և Հայաստանում հաստատելով ֆաշիզմ։ Ի սկզբանե Նիկոլ Փաշինյանը որևէ ցանկություն չի ունեցել գնալ ընտրության, այստեղ խնդիրը հետևյալն էր՝ նա նախ վախեցավ Ռոբերտ Քոչարյանի ելույթից, ինչպես նաև, որքանով հասկանում եմ, իշխանությունը լավ հասկանում է թե ինչ վարկանիշ ունի հանրության շրջանում։ Լավագույն դեպքում՝ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը 20-25 տոկոս է, իսկ այս վարկանիշով գնալ ընտրությունների, մեղմ ասած, այդքան էլ չեն ցանկանում։ Նիկոլ Փաշինյանը վերջում «քցելու» է իր թիմակիցներին և մի քանի հոգու հետ ճողոպրելու է երկրից ՝թիմակիցներին դարձնելով քավության նոխազ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետը։
Հարկադիր կատարման մասնավոր համակարգի ներդրման վերաբերյալ հայեցակարգով՝ դատական և այլ ակտերի հարկադիր կատարումն առաջարկվում է կազմակերպել լիցենզավորման որոշակի գործընթաց անցած մասնավոր իրավաբանական անձանց միջոցով, ընդ որում, վերջիններիս հիմնադիր և մասնակից կարող է լինել բացառապես որակավորված մասնավոր հարկադիր կատարողը։
Թուրքական ազգային արժույթը՝ լիրան, չնայած 2020թ. չորրորդ եռամսյակում օրեցօր թարմացվող արժեզրկման պատմական ռեկորդներին, վերջին շրջանում սկսել է բարելավել դիրքերը ամերիկյան դոլարի նկատմամբ։
Հուսով եմ, որ Իլհամ Ալիևը, ում տիկինը՝ Մեհրիբան Ալիևան դեռևս 2004 թվականից հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպանը, վերը նշված հայազգի ճարտարապետների արձանները նույնպես կտեղադրի Շուշիում, որպես երկու ժողովուրդների միջև «միջմշակութային երկխոսության ու համակեցության» ներդրման առաջին քայլ:
2020թ. դեկտեմբերի 25-ին՝ Նիկոլ Փաշինյանի՝ 44 օր տևած խայտառակ պատերազմի արդյունքում նոյեմբերի 10-ին կապիտուլյացիայի փաստաթուղթ ստորագրելուց հետո՝ պատերազմի ավարտից 45 օր անց, իր ֆեյսբուքյան էջում գրեց, որ ժողովրդի առաջ կանգնելու և ժողովրդի առաջ պատասխան տալու իր քաղաքական թիմի ու իր անձնական հանձնառությունը նկատի ունենալով, և քանի որ չի կարող անփույթ վերաբերմունք ունենալ ժողովրդի կողմից իրեն հանձնված իշխանության, վարչապետի պաշտոնի նկատմամբ, համարում է, որ այդ պաշտոնի և երկրի հետագա քաղաքական առաջնորդության ճակատագիրը պետք է որոշի ժողովուրդը՝ իր կամքի ազատ արտահայտմամբ:
«Կարծում եմ՝ ընդհանուր առմամբ Ռոբերտ Քոչարյանը դրսից այդ աջակցությունը կստանա։ Այն, որ Քոչարյանը, ըստ էության, բավականին երկար հարցազրույց ունեցավ ՌԴ պետական ամենագլխավոր լրատավական ռեսուրսի կողմից, արդեն իսկ ցույց է տալիս ՌԴ-ի պետական կառույցների վերաբերմունքը նրա հանդեպ։ Ի դեպ, մի մարդու հանդեպ, որն այս պահին մեղադրյալի կարգավիճակ ունի․ իսկ դա ուղղակիորեն ցույց է տալիս, որ սկսվում է իմ ասած աջակցման ծրագրի իրագործումը»,- եզրափակեց Վիգեն Հակոբյանը։
Մի հայտարարված պարտության քրոնիկա – պարտվելու համառություն. պատերազմի օրագիրը. «5-րդ ալիք»
Արցախյան վերջին՝ 5-րդ սերնդի պատերազմում կանխորոշված պարտությունից և կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրումից հետո ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում Դավիթ Տոնոյանին փոխարինում է Վաղարշակ Հարությունյանը, ով պատերազմի օրերին եղել է Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդականը, ընդ որում, այդ պարտականությունը ստանձնել է պատերազմի վերսկսումից մոտ 1 ամիս առաջ՝ օգոստոսի 19-ին: Իսկ թե ինչ խորհուրդներ է տվել Վաղարշակ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանին, թերևս, կարելի է կռահել՝ հիշելով տարբեր հարցազրույցներում նրա արած կանխատեսումները պատերազմի վերսկսման, դրա զսպման, կամ հնարավոր պատերազմի դեպքում հայկական կողմի հաղթելու հնարավորությունների վերաբերյալ, այդ թվում՝ սպառազինության առումով:
Արցախի հանրապետության նախկին նախագահ Բակո Սահակյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության իշխանությունների միջև հարաբերություններին ու Արցախի հարցին այդ համատեքստում:
168.am-ի տեղեկություններով՝ ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն իրեն օգնական է նշանակել եղբորը՝ Արթուր Հարությունյանին:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը երկրի Գլխավոր դատախազի պաշտոնում ներկայացրել է Գուրգեն Ներսիսյանի թեկնածությունը:
Արցախի դեմ սանձազերծած պատերազմում անհետ կորած ադրբեջանցի զինծառայողների մայրերն օգնություն են խնդրում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից:
Զինվորական ծառայության անվտանգության ապահովման խնդիրների քննարկման նպատակով օրերս անցկացվել է հավաք-խորհրդակցություն՝ ԶՈւ ԳՇ զորքերի ծառայության վարչության պետ, գնդապետ Արա Պետրոսյանի ղեկավարությամբ։
Ավելի քան մեկ ժամ տեւած զրույցի ընթացքում անդրադարձ է եղել Հայաստանում եւ Արցախում ստեղծված իրավիճակին, Հայաստանի ներքաղաքական զարգացումների հեռանկարներին ինչպես նաեւ տնտեսական, սոցիալական եւ հումանիտար բնույթի մի շարք հարցերի։