Անժելա Էլիբեգովան՝ հետպատերազմյան իրավիճակի և թուրք-ադրբեջանական զորավարժությունների մասին. ՈՒՂԻՂ
Երևան քաղաքի ավագանու 6-րդ նստաշրջանի 1-ին նիստում «Իմ քայլը» խմբակցության Նուարդ Վարդանյանը միաձայն ընտրվեց Երևան քաղաքի ավագանու քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:
Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) ողջունում է Քրիստոնեական միություն խմբակցության պատգամավոր Ջոել Ֆորդերդինդի բանաձևը, որը հստակ կոչ է անում կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը։
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հասմիկ Խաչունցը վայր է դրել խմբակցության քարտուղարի իր լիազորությունները: Այս մասին փետրվարի 9-ին Երևանի քաղաքապետարանի ավագանու 6-րդ նստաշրջանի 1-ին նիստի ժամանակ հայտնեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
Ժողովրդի անունից են մեծագույն հանցագործությունները կատարվել։ Հիշենք Ռոբեսպիեռին ու Մադամ Գիլիոտինին, ՉԵԿԱ-ի տեռորը, Պոլ Պոտայի ջահելների արածը, քայլական լակոտների թավիշի արդյունքում մեր կորուստները եւ այլն։
Իշխող մեծամասնությունը հայտարարությունով փաստեց, որ հրաժարվում է արտահերթ ընտրությունների իրենց իսկ առաջ քաշած օրակարգից։ Հանրության արձագանքը միանշանակ էր՝ Նիկոլը վախեցավ։
Կաթոլիկ աշխարհի հոգևոր քահանայապետ Հռոմի Ֆրանցիսկոս պապը հատուկ ուշադրությամբ է հետևում Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին:
Դերասան Լևոն Շարաֆյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Բայց դու ինչ պադոշ երես ունես, Նիկոլ… Եթե ինձ այդքան հայհոյեին ես ամոթու ինքնասպան կլինեի։ Մտածի, չէ՞ որ այդ հայհոյանքները քո երեխաներն էլ են կարդում։ Դու ի՞նչ հարգանք պիտի ունենաս նրանց մոտ։ Նրանք էլ ունեն շրջապատ… նրանք էլ են ամաչում, որ այդպիսի հայր ունեն։ Ի՞նչ պատասխան ես տալիս նրանց հարցերին։ Ինքնասպան եղի, Նիկոլ։ Տղամարդ եղիր գոնե մի անգամ»։
Գևորգ Պետրոսյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
Կայացել է Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետների համատեղ նախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի երկաթուղային, ավտոտրանսպորտային և համակցված փոխադրումների հարցերով փորձագիտական ենթախմբի հեռավար նիստը։
«Մեկն ասում է՝ ձեզ պետք է գնդակահարել, կալանավորում եք, մյուսն ասում է՝ եկեք քննարկենք, ասում եք՝ ոչ կառուցողական է». Մարուքյանը՝ «Իմ քայլին»
Հաշվետվողականությունը վերաբերելու է անխտիր բոլոր ստորաբաժանումներին՝ թե ոստիկանությանը, թե արտակարգ իրավիճակների ծառայությանը: Նոր պաշտոնը ստանձնելուց հետո, այժմ ընտելանում եմ Ոստիկանությանը, թեպետ, համակարգին ծանոթ եմ երկու կառույցների (ԱԻՊԾ) միջև ձևավորված միջգերատեսչական համագործակցությունից:
Մշակույթի նախկին փոխնախարար, իմքայլական Տիգրան Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Պատերազմում պարտությունից հետո իշխանության մասին հասարակության լայն շերտերի կարծիքը ճշտելու համար էր արտահերթ ընտրություններ նախատեսվում, եթե փոշմանել են արտահերթ ընտրություններ անցկացնել, նշանակում ա՝ չկա հանրային իրական աջակցություն ու կա ռիսկ պարտվել այդ ընտրություններում:
«Այ ընկերներ, ես էլ հո հայերեն եմ խոսում. այս 16 հարցից գոնե մեկը կարո՞ղ էր ադեկվատ լինել». Տարոն Սիմոնյան
Վարելահողերի մշակման ու դատավորի նշանակման հարցը՝ պետության առաջ ծառացած մարտահրավեր․ «Իմքայլական»
Միացյալ Նահանգները հետաքննություն են կատարում Հոնդուրասի նախագահ Խուան Օռլանդո Էռնանդեսի եւ այլ բարձրաստիճան անձանց նկատմամբ թմրանյութերի ապօրինի շրջանառության գործով:
«ԱԺ նիստի օրակարգում 16 հարց է, որոնցից որևէ մեկը մեր առաջ ծառացած մարտահրավերների հետ կապ չունի». Տարոն Սիմոնյանը՝ Արարատ Միրզոյանին
Իշխանությունը վախեր է ցուցադրում Ազգային ժողովում Կորոնավիրուսի հետևանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքների մասով։ Եվ հանձնաժողովը նախաձեռնող խորհրդարանական ընդդիմությանը ճնշելու համար իշխանությունը միևնույն ժամանակ պատժում է նաև ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին։
Նյու Յորքի օկրուգի վերաքննիչ դատարանը մերժել է դատախազության վճռափոխության գանգատը՝ Փոլ Մանաֆորտի՝ ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի նախկին ղեկավարի նկատմամբ կրկնական հետաքննություն սկսելու պահանջը:
Սա ևս մեկ փաստ է, որ իշխանական շրջանակները իրենց դավաճանությունը կանխել փորձող անձանց դեռևս երկար են պլանավորել պահել անազատության մեջ, սակայն շտապում եմ հիասթափեցնել՝ չի ստացվելու, թույլ չենք տալու, որ ստացվի»։
ԱԺ նիստը՝ ՈՒՂԻՂ
Իհարկե, իրենք իրենց քայլերի մեծ մասն անում են առանց Ռուսաստանի: Դա ակնհայտ է: Ոչ միայն սխալվում է, այլև անբարեխղճորեն սխալվում է նա, ով ասում է, որ Ռուսաստանը ներկայումս լիարժեքորեն ղեկավարում է Ղարաբաղում և Հայաստանում իրավիճակը: Իսկ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը, որ Փաշինյանը Հայաստանը դաշնակցից վերածել է Ռուսաստանի պրոտեկտորատի, իհարկե, մաքուր պոլեմիկա է: Ավելին կասեմ, որ Փաշինյանի Հայաստանը ոչ միայն պրոտեկտորատ չէ, այլև Ռուսաստանի դաշնակիցը չէ: Այսպես ավելի ճիշտ կլինի ասել:
Վիճակը ավելի քան ծանր է, ոչ պակաս ծանր՝ քան Սարդարապատի հերոսամարտի, կամ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին էր, երբ արդեն սեղանին էր դրված հայ ժողովրդի իսպառ բնաջնջման երիտթուրքական ծրագիրը։
Այստեղ կարելի է առանձնացնել եւ՛ Ադրբեջանի հակահայկական լոբբիստական աշխատանքը, եւ՛ հակաիրանական միջազգային պատժամիջոցները, որոնք էապես սահմանափակեցին թե՛ Իրանի ֆինանսական կարողությունները, թե՛ Իրանի հետ նոր ենթակառուցվածքային նախագիծ սկսելու մեր հնարավորությունները, թե՛ Հայաստանի էներգետիկ անվտանգության հայեցակարգում մեծ հիդրոէներգետիկայի զարգացման վերաբերյալ հստակ քայլերի սահմանումը:
Ռուսաստանի հետազոտությունների ինստիտուտի թվիթերյան էջի հաղորդմամբ՝ չնայած որ Իսրայելի Բեն Գուրիոն օդանավակայանը փակ է ուղևորափոխադրումների համար, այնուամենայնիվ թույլատրվել է թռիչք իրականացնել դեպի Թուրքիա:
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Աշխարհը կանգնած է պատերազմի նախաշեմին․ չափազանց մեծ զգոնություն եւ կամք է պահանջվում կարմիր գիծը չհատելու համար, հակառակ դեպքում այն կլինի ամենաարյունալի պատերազմը մարդկության պատմության մեջ։ Արցախյան 44-օրյա պատերազմը բացեց Պանդորայի արկղը, որից հետո մեկը մյուսի հետեւից կարող են ակտիվանալ բոլոր այն հակամարտությունների օջախները, որոնք այս կամ այն կերպ սառեցվել էին […]
«Հրապարակ» թերթը գրում է․ «Կոտայքի նորանշանակ մարզպետ, Սասուն Միքայելյանի կնոջ բարեկամ Մեսրոպ Մեսրոպյանը, ըստ մարզպետարանի կայքում զետեղված տեղեկության, ունի երկու տեղակալ, մեկ գլխավոր քարտուղար, մեկ խորհրդական: Մյուս խորհրդականի հաստիքի վերաբերյալ նշում կա, սակայն անունը չկա, ասել է թե՝ անունը կա, ամանում չկա: Իսկ մարզպետի օգնականների մասին, համենայնդեպս՝ մարզպետարանի կայքում, որևէ հիշատակում չկա:
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Կապանի ճանապարհին՝ Ճակատենի հատվածում տեղի ունեցած իրադարձությունները հաստատում են փորձագետների այն կանխատեսումները, որ Վարդենիսից մինչեւ Մեղրի ընկած սահմանային հատվածներում ադրբեջանաթուրքական զույգը սադրանքների է դիմելու:
«Հրապարակ» թերթը գրում է. «Պետական գերատեսչություններում դժգոհության ալիք է բարձրացել, վարչապետի աշխատակազմից հրահանգել են առնվազն 10 տոկոսով կրճատել 2021 թվականի բյուջեով իրենց հատկացված ծախսերը, քանի որ դրանք պետք է ուղղվեն հետպատերազմական խնդիրներին, մասնավորապես, սոցիալական ծրագրերին։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, աղվերանյան հանդիպումից հետո «իմքայլականները» Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ «որոշել» են, որ հանրության շրջանում արտահերթ ընտրության պահանջ չկա, ու իրենք պիտի շարունակեն պաշտոնավարել: