Այո, Ադբրեջանը պետք է մեզ թույլ տա, որ մենք գնանք Դադիվանք և ցավն այն է, որ մենք դրան համաձայնում ենք:
ԿԳՄՍ նախարարի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
Գերմանիայում COVID-19-ի հաստատված դեպքերի ընդհանուր թվաքանակը մոտեցել է 2,3 միլիոնի նշագծին:
Թուրքիան կարող է մարտական մշտական հերթապահության մեջ չընդգրկել ու մասնակիորեն օգտագործել Ռուսաստանից գնած S-400 ՀՕՊ համակարգերը: Այս մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը՝ մանրամասնելով, որ Անկարան դա կքննարկի ՆԱՏՕ-ի իր գործընկերների ու ԱՄՆ-ի հետ։ Վերջինիս հետ Թուրքիայի հարաբերությունները լարվել են Անկարայի կողմից ռուսական համակարգեր գնելու պատճառով։
Պարագվայում յոթ մարդ է զոհվել եւ մեկը՝ ծանր վերքեր ստացել երկրի ռազմաօդային ուժերին պատկանող ինքնաթիռի կործմանման հետեւանքով:
Սահմանադրական դատարանի, անդեմ անողնաշար դառնալը պարզ էր բոլորին, հիմա արդեն դա ակնհայտ փաստ է։ ՍԴ- որդեգրել է ջայլամի քաղաքականություն՝ որքան խնդրահարույց գործեր կան հետաձգել, տեսնենք ինչ է լինում։
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար քննարկեց «Պետական սահմանի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այն հեղինակել են «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Դալլաքյանը, Արտյոմ Ծառուկյանը, Արթուր Գրիգորյանն ու Արման Աբովյանը:
Անկարան, տիեզերական արդյունաբերության զարգացման շրջանակներում, նախատեսում է Լուսին ուղարկել տիեզերանավ, որը վայրէջք կկատարի մինչև 2023 թվականը. երեքշաբթի հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ներկայացնելով Ազգային տիեզերական ծրագիրը:
ԱՄՆ-ի նախկին նախագահ հանրապետական Դոնալդ Թրամփը շրջապատից թաքցրել է Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտին հետ հեռախոսազրույցների բովանդակության մանրամասները, սակայն պետության ներկայիս ղեկավար Ջո Բայդենը դրանց ծանոթանալու հնարավորություն ունի:
Հայկական կողմն Ադրբեջանին է փոխանցել 1 գերի:
վ
Վրաստանում փետրվարի 9-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 829 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում հասել է 263 հազար 057-ի:
Ես ի սկզբանե դեմ եմ եղել շատ կարճ ժամկետում ընտրություններ կազմակերպելուն, այդ մասին ասել եմ նաև այն ժամանակ, երբ «Իմ քայլը» խմբակցության անդամ էի: Այսինքն՝ պետք էր, որ 2021 թվականին գնայինք արտահերթ խորհրդարանական ընտրությունների, որովհետև խորհրդարանի այն կազմը, որը կա, պետք է պարտադիր կերպով փոխվի: Սակայն խորհրդարանական ընտրությունների ժամանակահատվածը չպետք է ցնցումներ բերեր երկրում:
ԱԺ նիստը՝ ՈՒՂԻՂ
ՀՀ Կոտայքի մարզի դատախազությունն ամփոփել է 2020թ. ընթացքում մարզի տարածքում հանցավորության ընդհանուր վիճակն ու միտումները, դրանց դեմ իրավապահ մարմինների մարզային կառույցների գործունեության, քրեական վարույթների շրջանակներում դատախազական հսկողության և ներգործության միջոցների կիրառման արդյունքները: Այս մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազությունը:
Դուք գիտե՞ք ես ով եմ, ես ոչ թե «Իմ քայլն» եմ, այլ «Իմ քայլի» պատգամավոր, եթե չգիտեք, իմացեք: Եվ, այո, խմբակցությունը ճիշտ է արել, որ տարածել է հայտարարություն, ունեցել է ամբողջական կարծիք և տարածել է։
«Հրապարակ» թերթը գրում է. «Արտահերթ խորհրդարանական ընտրություններն այս փուլում շատ քչերին են ձեռնտու։ Ձեռնտու չէ առաջին հերթին «Իմ քայլի» մեծամասնությանը, որոնք հաստատապես հաջորդ ընտրությունների ցուցակում չեն հայտնվելու։ Ձեռնտու չէ խորհրդարանական երրորդ ուժին՝ «Լուսավոր Հայաստանին», որը հայտնի չէ, թե այս պահին ինչ ռեյտինգ ունի եւ արդյոք կկարողանա՞ անցնել հաջորդ ԱԺ։ Ձեռնտու չէ նաեւ ԲՀԿ-ի մեծ մասին։
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով արտահանում իրականացնող առաջին գնացքը 2021թ. հունվարի 29-ին Թուրքիայի մայրաքաղաք Անկարայից ճանապարհ էր ընկել դեպի Ռուսաստան։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«Հրապարակ» թերթը գրում է․ «Հայաստանի Հանրապետության նոր ժամանակների պետական պաշտոնյաներից Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ, Կոպենհագենից Երևան տեղափոխված Տաթևիկ Ռևազյանը պետական համակարգի քանդման հարցում ամենամեծ «ներդրումն» ունեցած անձանցից է: Նրա պաշտոնավարման առաջին օրերից արդեն ոլորտի հին, փորձառու մասնագետների մի մեծ խումբ հեռացավ համակարգից: Հետագայում շատ փառաբանեցին, որ բյուջետային ավիաընկերություն՝ լոուքոստ բերեց Հայաստան. «Ռենէյրը»:
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Կապանի ճանապարհին՝ Ճակատենի հատվածում տեղի ունեցած իրադարձությունները հաստատում են փորձագետների այն կանխատեսումները, որ Վարդենիսից մինչև Մեղրի ընկած սահմանային հատվածներում ադրբեջանաթուրքական զույգը սադրանքների է դիմելու:
«Հրապարակ» թերթը գրում է․ «Փետրվարի 1-ին Ռուսաստանի օդային սահմանները բացվեցին, և մարդիկ սկսեցին զանգվածաբար հեռանալ երկրից, իսկ հաջորդ օրը աշխատանքային այցով Արտաշատում գտնվող ՀՀ վարչապետը «պատահական» մի խանութատիրոջ սփոփեց, թե՝ էս է, հայերը տասնյակհազարներով կվերադառնան՝ առևտուրդ կթեժանա: Այնուհետև կառավարության նիստում պաշտոնապես հայտարարվեց, որ փետրվարի առաջին օրերին ՌԴ-ից հայրենիք վերադարձողների թիվը բազմապատիկ ավելի է, քան մեկնողների, այն դեպքում, երբ ոչ միայն բոլորիս աչքով տեսածը, այլ նաև օդանավակայանի պաշտոնյաները հակառակն էին պնդում:
««Ում հաշվին է պարտված երկրի ղեկավարի կինը նման ճոխ ծախսեր անում» վերտառությամբ հրապարակման մեջ գրել էինք, որ վարչապետի ընտանիքի անդամները շրջագայություններ են կազմակերպում տարբեր երկրներ, բայց հանրությանը չի իրազեկվում, թե ում հաշվին: Գրել էինք, որ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի գրասենյակից մեզ հարցի պատասխանը ստանալ չի հաջողվում, քանի որ վերջինս մամուլի պատասխանատու չունի:
Տեղեկացանք, որ Տիգրան Պետրոսյանի հրաժարականի գլխավոր պատճառը եղել է սեփական կինը։ Նա շրջապատի կողմից ուղղակի տեռորի է ենթարկվել եւ ամուսնուն համոզել է պաշտոնից հրաժարվել, քանի որ ինքը չի ուզում «թուրքին հայրենիք հանձնած» իշխանության ներկայացուցչի հետ ապրել, ասել է՝ փողոց չեմ կարողանում դուրս գալ։ Ամուսինը տեղի է տվել։
«Հրապարակ» թերթը գրում է. «Արայիկ Հարությունյանն Արցախի գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրել է Գուրգեն Ներսիսյանի թեկնածությունը, ով Արցախում ընդունված խոսակցությունների համաձայն՝ հայտնի սորոսական է, ավելին՝ Դանիել Իոաննիսյանի մտերիմը։
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին պատրաստվում է այցելել Ռուսաստան։ Նա մեկնելու է այսօր՝ փետրվարի 10-ին, վերադառնալու է 11-ին։
Եվրամիությունը մարտի 29 – 30-ը կանցկացնի Սիրիայի եւ այն երկրների օգնության դոնորների հինգերորդ խորհրդաժողովը, որոնք ընդունել են սիրիացի փախստականների:
Ֆրանսիայի երկարակյաց բնակչուհի Լյուսիլ Ռանդոնն իր 117 ամյակից ոչ շատ առաջ հաղթահարել է կորոնավիրուսը:
Եվրոպական տիեզերական գործակալություն վերջին 11 տարիների ընթացքում առաջին անգամ հայտարարել է նոր տիեզերագնացիների ընդունելու մասին:
Լեհաստանի բնակիչ Տոմաշ Կոմենդան շուրջ 3.5 մլն ԱՄՆ դոլար փոխհատուցում կստանա բանտում 18 տարի առանց մեղավորության անցկացնելու դիմաց:
Microsoft-ի հիմնադիր, բազմամիլիարդատեր եւ մարդասեր Բիլ Գեյթսը Veritasium YouTube-ալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ կորոնավիրուսի համավարակից հետո մարդկության համար երկու սպառնալիքները կլիմայի փոփոխությունն ու կենսաահաբեկչությունն են։