Բաժիններ՝

Իսրայելը դարձել է աշխարհում առաջին երկիրը, որտեղ կորոնավիրուսի դեմ պատվաստվել է բնակիչների կեսից ավելին

Իսրայելի պետությունը դարձել է աշխարհում առաջինը, որտեղ բնակչության կեսց ավելին պատվաստվել է նոր տիպի կորոնավիրուսի դեմ: ՏԱՍՍ-ի հաշվարկների համաձան, որոնք կատարվում են պաշտոնական տվյալների եւ զանգվածային լրատվամիջոցների տեղեկատվության հիման վրա, 8,9 միլիոն բնակչությամբ պետությունում պատվաստում է ստացել 5,54 միլիոն իսրայելացի կամ բնակչության 62,42 տոկոսը։

Այսպիսով, Իսրայելը դարձել է աշխարհի առաջատարը պատվաստվածների գործով: Այս ցուցանիշով երկրորդ տեղն զբաղեցնում է Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ, 44,79 տոկոս), երրորդ հորիզոնականում է Սեյշելյան Կղզիները (40,49 տոկոս): 10 տոկոս պատվաստվածների նշագծը կարողացել են հաղթահարել նաեւ Մեծ Բրիտանիան՝ անդրծովյան տարածքների հետ (18,59 տոկոս), ԱՄՆ-ը (12,84 տոկոս) եւ Բահրեյնը (11,63 տոկոս): Կատարված պատվաստումների քանակով աշխարհում նախկինի պես առաջատարն ԱՄՆ-ն է՝ 42 միլիոն պատվաստվածներով: Երկրորդ տեղում գալիս է Չինաստանը (31,2 միլիոն պատվաստված): Եռյակը եզրափակում է Մեծ Բրիտանիան (12,6 միլիոն) Ընդամենն աշխարհում, ՏԱՍՍ-ի հաշվարկներով՝ պատվաստվել է շուրջ 131,9 միլիոն մարդ կամ Երկիր մոլորակի բնակչության 1,7 տոկոսը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս