Կռիվը սկսել ա՝ հեռախոսների լույսերը միացրել, դուրս է  եկել, թե՝ տղերքին ասեք՝ կրակը վերցրել եմ իմ վրա հեռախոսի լույսերով․ Արշակ Զաքարյան

«Ես չեմ հավատում, այնտեղ կրակողներ չկան։ Ճիշտ է, որ ոստիկանությունն իրենց շատ անպատիվ է պահում։ Ինձ ցնդեցնում է քանակը։ Էն ժամանակ մեր ջոկատին 5 հոգի փոխարինող էր պետք, 27 օր տանջամահ էին լինում։ Փոխարինող չկար։ Նայում եմ՝ սարի նման տղերքը սենց լցրած, հետո նայում եմ վիդեոները, թե ոնց էին փախնում պատերազմի ժամանակ՝ ցնդելս գալիս է»,- «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ ասաց ռեժիսոր Արշակ Զաքարյանը։

Խոսելով 17 ընդդիմադիր քաղաքական ուժերի ակցիաների մասին՝ նա նշեց․ «Կապ չունի՝ 17 են, 26, թե 34, բոլոր ակցիաներին պետք է մասնակցել»։

Արշակ Զաքարյանը տեղեկացրեց, որ իր մեքենան ոստիկանությունում է․ «Ես շատ եմ ասել՝ իմ մեքենան բոլորից ամենաշատ կռված տղա է։ Ասում ենք՝ մեր զինակից ընկեր։ Բոլորը գիտեն՝ այդ մեքենան ինչերի միջով է անցել, քանի վիրավոր է հանել։ Հա, «գերի» են վերցրել, ինչ-որ անկապ տուգանքներ են նշանակել»։

Ռեժիսորը կարևորեց փախստականների խնդիրներին ուշադրություն դարձնելու հանգամանքը՝ ասելով․«Որ մեկին և որտեղ են տեղավորելու։ Օրինակ բերեմ։ Մարդիկ Քարվաճառ, Ջրական, 20 տարի առաջ մարդիկ որ գնացել են՝ ոչ լույս է եղել, ոչ գազ, ոչ ճանապարհ։ Գիտեք, թե ինչպես են տները սարքել՝ ձիերով, էշերով: Տեսա՝ մի հրամանատար պատմում էր, թե իբր Քարվաճառում մինչև չհեռացրեցին դավաճաններին՝ չկարողացան բան անել… լրիվ հակառակն է պատմում, որովհետև այնտեղ մի հրամանատար կար, որ գլուխ էր գովում, որ Նիկոլի հետ քայլած է։ 2 պոստ հանձնեց, վերցրին, տարան՝ գցեցին փոսը, նոր կարողացան այդ պոստը հետ բերել։ Կռիվը սկսել ա՝ հեռախոսների լույսերը միացրել, դուրս է եկել, թե՝ տղերքին ասեք՝ կրակը վերցրել եմ իմ վրա հեռախոսի լույսերով»,- ասաց նա։

 

Տեսանյութեր

Լրահոս