Նաթանյահուն Բայդենին խնդրել է չվերացնել Միջազգային քրեական դատարանի դեմ սահամանված պատժամիջոցները
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն դիմել է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենին՝ Սպիտակ տան նեախկին ղեկավար Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) նկատմամբ սահմանված պատժամիջոցների գործողությունը պահպանելու խնդրանքով: Այդ մասին, ինչպես փետրվարի 24-ին հայտնել է Axios պորտալը՝ վկայակոչելով աղբյուրներ, Իսրայելի ղեկավարը խնդրել է անցյալ շաբաթ Բայդենի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում։
Ինչպես պարզաբանում է հրատարակությունը, Իսրայելի իշխանությունների ներկայացուցիչներն անհանգստացած են այն հնարավոր արգելքներից, որոնք կարող է ստեղծել սահմանափակումների վերացումը՝ երկրի նկատմամբ «պոտենցիալ ռազմական հանցագործությունների հետաքննության դադարեցման»՝ Իսրայելի ջանքերի շրջանակում: Հունվարին Reuters գործակալությունը, վկայակոչելով Պետդեպարտամենտը, հայտնել է, որ ԱՄՆ-ի ներկայիս իշխանությունները մտադիր են հանգամանորեն ուսումնասիրել այն պատժամիջոցները, որոնք Վաշինգտոնի նախորդ վարչակազմը սահմանել է ՄՔԴ-ի պաշտոնատար անձանց նկատմամբ: ՄՔԴ-ի դատախազությունը կատարել է 2015 թվականի հունվարի 16-ից ի վեր Պաղեստինի իրադրության նախնական ուսումնասիրություն: 2018 թվականի մայիսին Պաղեստինը դիմում է հղել դատախազություն՝ իրադրության ուսումնասիրման խնդրանքով:
Փաստաթուղթը բովանդակում է դատարանի իրավասությանը ենթակա այն հանցագործությունների հետաքննության պահանջ, որոնք 2014 թվականի հունիսի 13-ից կատարվել են Պաղեստինի Պետության տարածքում: 2019 թվականի դեկտեմբերի 20-ին ՄՔԴ-ի դատախազ Ֆաթու Բենսուդան հայտարարել է, որ Պաղեստինի պահանջով «դատախազությունն ավարտել է նախնական ուսումնասիրությունը եւ հանգել այն եզրակացության, որ իրադրությունը բավարարում է Հռոմի ստատուտի բոլոր չափանիշներին լիարժեք հետաքննություն բացելու» պաղեստնյան տարածքներում Իսրայելի գործողությունների նկատմամբ: Նա հավելել է, որ ինքը բոլոր հիմքերն ունի կարծելու, որ ռազմական հանցագործություններ են կատարվել Հորդանան գետի արեւմտյան ափին, Արեւելյան Երուսաղեմում եւ Գազայի հատվածում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: