
Իտալիայում շուրջ 200 դագաղ է հայտնվել ջրում

Իտալական Գենուիի արվարձաններից մեկի՝ Կամոլայի գերեզմանատան մի մասը ծովն է իջել սողանքի պատճառով: Այդ մասին հաղորդել է հրշեջ պահպանության ծառայությունը. տեղական ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն, ծովն է ընկել երկու հարյուրից ավելի դագաղ՝ հանգուցյալներով:
Բարձունքի անկումը ջրի մակերեույթի եւ ժայռի եզրամասի միջեւ, դատելով հրշեջների լուսանկարներից, կարելի է գնահատել մի քանի տասնյակ մետր: Փլուզումը, ինչպես նշվում է, կարող է պայմանավորված լինել հողի էրոզիայով, որը վերջին տարիներին խորացրել են սաստիկ հորդացող ալիքները: Ինչպես հաղորդել է la Stampa թերթը, սողանքի ժամանակ հաջողվել է փրկել մի խումբ աշխատողների, որոնք գտնվում էին գերեզմանատանը: Հողազանգվածների տեղաշարժերից տուժել է երկու կապելլա: Միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 22-ին օրվա երկրորդ կեսին: Այդ վայր են այցելել հրշեջներ, ոստիկաններ եւ առափնյա պահպանության աշխատակիցներ: Նրանք տեղադրել են ընդջրյա փակոցներ, որպեսզի դագաղները չհեռանան ափից, եւ ձեռնամուխ են եղել դրանց բարձրացմանը գերեզմանատան տարածք, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: