Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդոդանի աշխատակազմի հանրային կապերի բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը ևս դատապարտել է Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները։
Ժամը 13:00-ին բոլորս ԱԺ դիմաց հանրահավաքի: Ժող ջան, լուրջ պրոցեսներ ա գնում, անհրաժեշտ ա կանգնել մեր բանակի թիկունքին:
Այսօր 11:00 նշանակված է ԱԺ խորհրդի արտահերթ նիստ` նախաձեռնված «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների կողմից, որտեղ կքննարկվի ԱԺ արտահերթ նիստ գումարելու մեր պահանջը։
Մեր ժողովուրդն արժանապատիվ ժողովուրդ է, և արժանի չէ այսպիսի խայտառակ իշխանությունների
«Հրապարակ» թերթը գրում է. «2020 թվականի նոյեմբերի 30-ին Սյունիքի մարզպետի պաշտոնից հրաժարական տված Հունան Պողոսյանին երեկ հանդիպեցինք Տերյան փողոցում՝ դեպի Ազատության հրապարակ քայլելիս: Գնում Էր մասնակցելու ընդդիմության հավաքին՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով:
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Արցախում հրադադարի հաստատումը հնարավոր եղավ ապահովել ռուսական խաղաղապահ զորախմբի ներգրավման միջոցով: Վերջինիս ներկայությունն ընդունելի էր հակամարտող երկու կողմերի համար էլ:
Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Փետրվարի 25-ի ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի հայտարարությունը աննախադեպ իրավիճակ ստեղծեց մեր երկրում։
«Երկրում առկա իրողությունների, պատերազմի արդյունքների և ՀՀ-ի ապագայի հետ կապված «Իրավունքը» զրուցել է հայտնի երգահան, այս իշխանությունների օրոք ոչ քիչ ժամանակ Երևան քաղաքի ճարտարապետի պաշտոնը զբաղեցրած Արթուր Մեսչյանի հետ: Թեև պարոն Մեսչյանը սկզբում հրաժարվեց որևէ հարցի պատասխանել, սակայն մեր համառությունը որոշ լափով տվեց իր արդյունքը:
«Հրապարակ» թերթը գրում է. «ԶՈՒ ԳՇ հայտարարությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը «տրեվոգ» է տվել, արագ կանչել մերձավոր թիմակիցներին․ Արարատ Միրզոյան, Ալեն Սիմոնյան, Ռուբեն Ռուբինյան, Վահագն Հովակիմյան, ասել է, որ եթե իրավիճակը կտրուկ սրվի, հնարավոր է երկրում պարետային ժամ մտցնենք, գնացեք պատրաստեք նախագիծը։
«Հրապարակ» թերթը գրում է. ««Իմ քայլը» խմբակցությունը երեկ տապալեց ԼՀԿ-ի եւ ԲՀԿ-ի՝ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությունը՝ չներկայանալով նիստին։
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանն ընդդիմության առաջնորդներին, Վազգեն Մանուկյանին մեղադրում էր դավաճանության մեջ՝ հիշեցնելով նրա հայտարարությունը, որ պատերազմի օրերին զանգել է գեներալներին եւ սպաներին ու ասել, որ չկատարեն Նիկոլ Փաշինյանի հրահանգները։
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ, կեսօրից հետո Երեւանի օդում ինքնաթիռներ երեւացին։ Մարդկանց թվաց, թե նորից Նիկոլ Փաշինյանն է ինքնաթիռները բարձրացրել, որ վախի ու տագնապի մթնոլորտ ստեղծի երկրում։
«Իրավունք» թերթը գրում է. «Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն իր անհատական նախաձեռնությամբ՝ Նիկոլ Փաշինյանին խոստացել է ստեղծված իրավիճակում արցախցիներին Հայաստան տեղափոխելով՝ աջակցություն ցուցաբերել, որպեսզի մասնակցեն վերջինիս ցույցերին:
Կառավարության որոշմամբ 2019 թ. հունիսի 1-ից Հայոց բանակի զինծառայողների ամսական մաքուր աշխատավարձը բարձրացել է՝ համաձայն հետեւյալ ցանկի.
Չինաստանը հաղթանակ է տարել բացարձակ աղքատության դեմ պայքարում: Փետրվարի 25-ին այդ մասին հայտարարել է ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինը՝ աղքատության վերացման բնագավառում երկրի նվաճումներին նվիրված ժողովում։
Moderna ընկերությունը մշակել է COVID-19-ի դեմ իր պատվաստանյութի նորացված տարբերակը, որն ուղղված է կորոնավիրուսի հարավաֆրիկյան տարբերակի դեմ պայքարին, եւ այն ԱՄՆ-ի առողջապահության ազգային ինստիտուտ է ուղարկել կլինիկական փորձարկումների համար։
Չինաստանում բողոք են հայտնել Տայվանի նեղուցով ամերիկյան էսկադրային ականակրի անցնելու կապակցությամբ՝ ԱՄՆ-ի գործողությունը որակելով տարածաշրջանում կայունությունը խարխլելու փորձ: Այդ մասին հաղորդել է «Իզվեստիա»-ն։
Փորձագետներն առայժմ չեն կարող կանխատեսել, թե հատկապես երբ կավարտվի COVID-19-ի համավարակը, կարելի է լոկ ենթադրել, որ 2022 թվականի սկզբին նոր կորոնավիրուսային վարակի ազդեցությունը չի խախտի ամբողջ հասարակության կյանքը:
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը թողարկել է ներքին զեկույց զինծառայողների շարքերում ռասայական գերազանցության համախոհների առկայության մասին:
Ժամեր առաջ տեղեկատվություն տարածվեց, որ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը գտնվում են գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի աշխատասենյակում ու նրան հորդորում են հրաժարականի դիմում ներկայացնել։
Pfizer եւ BioNTech ընկերությունների՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումները ցույց են տվել, որ այն 92 տոկոսով արդյունավետ է երկու չափաբաժին ներարկելուց հետո ծանր հիվանդությունները կանխելու համար եւ 62 տոկոսով՝ առաջինից հետո, իսկ մահվան դեպքերը կանխելու համար ենթադրյալ արդյունավետությունը կազմել է 72 տոկոս:
Նյու Յորքում տարածվում է SARS-CoV-2 կորոնավիրուսի նոր տարբերակը, որի մուտացիան, հնարավոր է, կարող է նվազեցնել պատվաստանյութերի արդյունավետությունը:
Դուբայի արքայադուստր Լաթիֆան դիմել է բրիտանական ոստիկանությանը՝ խնդրելով կրկին հետաքննել ավելի քան 20 տարի առաջ Քեմբրիջում իր ավագ քրոջ առեւանգումը:
Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը «Արցախպրեսի» հետ զրույցում մեկնաբանել է Երևանում Արայիկ Հարությունյանի միջնորդական ջանքերի վերաբերյալ որոշ հրապարակումներ՝ նշելով, որ նա հանդիպումներ է ունեցել և՛ Նիկոլ Փաշինյանի, և՛ Օնիկ Գասպարյանի հետ:
Իրանի արտաքին գործերի նախարարությունը, կապված Հայաստանի ներքաղաքական իրադարձությունների հետ, հորդորել է զերծ մնալ բռնությունից:
ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբն այսօր առավոտյան հայտարարություն տարածեց՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը։ «ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբն իր վճռական բողոքն է արտահայտում անհեռատես և չհիմնավորված պատճառներով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի 1-ին տեղակալին պաշտոնից ազատման առնչությամբ, որն իրականացվել է առանց Հայաստանի Հանրապետության ազգային և պետական շահերը հաշվի առնելու՝ հիմնվելով միայն անձնական […]
Fitch միջազգային վարկանիշային գործակալությունն սպասում է մինչեւ 2023 թվականը ոսկու գների իջեցում մետաղադրամի մեկ ունցիայի դիմաց մինչեւ 1 200 դոլար, ասված է գործակալության հաղորդագրության մեջ։
ՆԱՏՕ-ն կոչ է արել Հայաստանին «քաղաքական տարաձայնությունները խաղաղ և ժողովրդավարական ճանապարհով» լուծել:
«Կարգավիճակ չունեմ, չհասկացա՝ ինչի համար եմ ԱԱԾ հրավիրվել, առավել ևս՝ ինչո՞ւ են առգրավել իմ հեռախոսն ու աշխատանքային համակարգիչը՝ կարևոր նյութերով և աշխատանքային ֆայլերով, ինչո՞ւ է պարալիզացված իմ աշխատանքը հիմա: Որևէ հոդաբաշխ բացատրություն մինչ օրս չեմ ստացել»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան:
«Գեներալներն էլ ազդանշան են ուղարկել Փաշինյանին, որ եթե Օնիկ Գասպարյանի դեմ ճնշումները շարունակվեն, իրավիճակը ավելի է լարվելու»: