 
                        Փաշինյանի թիմակիցները սարսափում են նրա գիշերային զանգերից ու SMS-ներից. «Հրապարակ»
 
                                    «Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը շատ ծանր է տանում իշխանությունից հեռանալու, իրեն քննադատելու յուրաքանչյուր փորձ։ Ոչ միայն «դավաճանող» է անմիջապես հայտնվում նրա սեւ ցուցակում, այլեւ նրա ընկերները, հարազատները։
Իսկ հեռացողին երաշխավորած անձն ուղղակի տեռորի է ենթարկվում առաջնորդի կողմից, անարգանքի սյունին գամվում։ Կարող է կեսգիշերին ինչ-որ տեղեկություն ստանալ եւ «դավաճանի» ընկերոջը, մտերիմին ստիպել, որ նա հավատարմության երդում տա, հրաժարվի ընկերոջից, «արյամբ» քավի հեռացողի մեղքը։
Թիմակիցներն ուղղակի սարսափում են նրա գիշերային զանգերից ու sms-ներից, որոնք հոգեբանական սթրեսի են ենթարկում նրանց»:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        