Բաժիններ՝

Amazon-ից հեռանում է Ջեֆ Բեզոսի մերձավոր օգնականը

Amazon.com.-ից հեռանում է Ջեֆ Բլեքբեռնը՝ ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսի մերձավոր օգնականը: Նա այդ որոշումն ընդունել է արձակուրդից հետո, որը շարունակվել է 2019 թվականի ամառվանից:

Այդ մասին գրում է The Wall Street Journal թերթը՝ վկայակոչելով աշխատակիցների համար ուղարկված Բլեքբեռնի հաղորդագրությունը: Հղման մեջ նա ճշտել է, որ չի պատրաստվում թոշակի անցնել եւ շուտով կպատմի, թե այժմ ինչով է զբաղվում: Բլեքբեռնն ընկերությունում գլխավորել է ժամանցների ոլորտի ստորաբաժանումը, որը ներառում է Amazon ստուդիան, Prime Video ծառայությունը եւ երաժշտական ծառայությունը, ինչպես նաեւ բիզնեսի զարգացման ստորաբաժանումը, որը մասնագիտանում է միաձուլման եւ կլանման գծով գործարքների մեջ, եւ գովազդային բիզնեսը: 2021 թվականի փետրվարին ավելի վաղ Բեզոսն ինքը հայտարարել է, որ թողնելու է Amazon-ի գլխավոր տնօրենի պաշտոնը, որն զբաղեցրել է 26 տարի, բայց կմնա ընկերության տնօրենների խորհրդի գործադիր նախագահ:

Ընկերության ռիթեյլերի նոր գլխավոր տնօրենը կդառնա Amazon Web Services-ի (AWS) ծառայության ներկայիս ղեկավար Էնդի Ջեսին, որն ընկերությունում աշխատում է 1997 թվականից: 2020 թվականի հոկտեմբերին Amazon-ի CEO սպառողական բիզնեսի ղեկավար Ջեֆ Ուիլքին հայտնել էր, որ պաշտոնը կթողնի մինչեւ 2021 թվականի մարտի վերջը: Բլեքբեռնը եւ Ուիլքին որոշակի պահի համարվում էին Ջեֆ Բեզոսի հնարավոր փոխարինողները: Էնդի Ջեսին նոր պաշտոնում աշխատանքի ձեռնամուխ կլինի երրորդ եռամյակում: The Wall Street Journal-ը 2019 թվականի հուլիսին հաղորդել էր, որ Բլեքբեռնը մտադիր է արձակուրդ վերցնել ողջ 2020 թվականին՝ պլանավորելով այնուհետեւ աշխատանքը վերսկսել ընկերությունում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս