Բաժիններ՝

Իրաքի քրիստոնյաները պատրաստվում են Հռոմի պապի պատմական այցին

Իրաքի քրիստոնյաները պատրաստվում են պատմության ընթացքում առաջին անգամ Հռոմի պապի այցին, որը տեղի կունենա մարտի 5-8-ը: Ինչպես հաղորդում է Reuters-ը, քառօրյա այցը տեղի կունենա՝ ի հեճուկս կորոնավիրուսի համավարակի և հնարավոր անվտանգային ռիսկերի:

Մի քանի հարյուր հազարանոց քրիստոնեական համայնքը շատ էր տուժել երկրում 2000-ականների սկզբին ալ-Քաիդայի, ապա արդեն «Իսլամական պետություն» ահաբեկչական կառույցի գործունեության հետևանքով, որոնք 2014-2017 բռնի կերպով հետապնդումներ էին իրականացնում ինչպես քրիստոնյաների, այնպես էլ այլ կրոնական փոքրամասնությունների նկատմամբ:

«Մենք հուսով ենք, որ Հռոմի պապի այցից հետո քրիստոնյաների վիճակը կբարելավվի: Վերջին տարիներին Իրաքի քրիստոնյաները շատ են տառապել, սկսել են արտագաղթել: Հռոմի պապը կգա և կտեսնի իրականությունը»,- ասել է Էրբիլում բնակվող քրիստոնյա Ամեր Աբդելհադը, ով կնոջ և աղջկա հետ գրանցվել է՝ մասնակցելու քաղաքում 10 հազար մարդու համար կազմակերպվող պատարագին:

Հռոմի Ֆրանցիսկոս պապի այցի մասին հայտարարվել էր դեկտեմբերին: 84-ամյա հոգևոր առաջնորդը կլինի մայրաքաղաք Բաղդադում, ինչպես նաև Ուրում, Էրբիլում, Մոսուլում և Քարաքոշում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս