Բաժիններ՝

Չեխիայում կասկածում են, որ երկրում կորոնավիրուսի հարավաֆրիկյան մուտացիա է հայտնվել

Չեխիայի Ազգային ռեֆերենցիոն լաբորատորիայի (ԱՌԼ) փորձագետները փետրվարի 23-ին հետազոտությունների համար ստացել են կորոնավիրուսի «հարավաֆրիկյան մուտացիայի» երկու ենթադրյալ նմուշ, որը կարող էր հանրապետությունում հայտնվել արտասահմանից: Այդ մասին լրագրողներին հայտնել է Առողջապահության պետական ինստիտուտի ներկայացուցիչ Կլարա Դոլակովան:

«Առայժմ ԱՌԼ-ն չի հաստատել մեզ մոտ կորոնավիրուսի «հարավաֆրիկյան» հիմնամանրէի հայտնվելը: Առկա է երկու նմուշների առկայության մասին տեղեկատվություն, որոնցից մեկը պատրաստվել է հետազոտության, իսկ երկրորդը հետազոտության համար չի համապատասխանում RNA-ի ցածր կոնցենտրացիայի պատճառով: Երկու դեպքում էր կասկածն ընկնում է արտասահմանից ներմուծման վրա»,-ասել է Դոլակովան:

Նրա խոսքով՝ Հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկողության եվրոպական կենտրոնը (ECDC) առողջապահության ազգային մարմիններին արդեն նախազգուշացրել է, որ կորոնավիրուսի մուտացված տարբերակների մեծ աճ է տեղի է ունեցել ամբողջ Եվրոպայում:

Բացի այդ, բրիտանացի բժիշկների ուսումնասիրությունների համաձայն, որը հրապարակվել է New England Journal of Medicine հրատարակությունում, կորոնավիրուսի «հարավաֆրիկյան մուտացիան» կարող է երկու երրորդով նվազեցնել պատվաստանյութերի, մասնավորապես, Pfizer/BioNTech պատրաստուկի արդյունավետությունը: Դրա հետ կապված՝ այդ ֆիրմաների փորձագետները, ԶԼՄ-ների տվյալներով, իբր պատրաստ են թեստավորել իրենց պատվաստանյութի նոր տարբերակը:

Չեխիայում ներկայում ակտիվորեն տարածվում է կորոնավիրուսի «բրիտանական» հիմնամանրէն, որը գերակշռող է դարձել հանրապետության արեւմտյան շրջաններում: Հիվանդների քանակությունն այստեղ 3-4 անգամ գերակշռում է երկրի միջին ցուցանիշները: Հեբ եւ Տախով քաղաքների հիվանդանոցները լեփ-լեցուն են, ինչի կապակցությամբ հիվանդներին ստիպված են ուղարկել 200-300 կիլոմետր դեպի երկրի հարավ-արեւելք:

Առողջապահության նախարարության տվյալներով՝ փետրվարի 22-ին հանրապետությունում գրանցվել է 11 հազար 233 կորոնավիրուսով հիվանդ, ինչը 2310-ով ավելի է, քան մեկ շաբաթ առաջ այդ օրը: Ընդամենն այժմ հիվանդ է 120 հազար 823 մարդ: Հոսպիտալացված է 6572 մարդ, որոնցից 1329-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում. ծանր հիվանդների քանակությունն ամենախոշորն է համավարակի ողջ ժամանակաշրջանում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս