Վկայի կարգավիճակով հարցաքննության հրավիրելուց հետո ՀՀ ԱԱԾ-ն այսօր առգրավեց իմ անձնական բջջային հեռախոսը:
Կորոնավիրուսի համավարակի չորրորդ ալիքն այլևս ընդգրկում է Ֆրանսիայի բոլոր շրջանները: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Գաբրիել Ատալը:
«Գերեվարված զինվորներին պետք է տրվի գերու կարգավիճակ, և նրանք պետք է վերադարձվեն ռազմական գործողությունների ավարտից հետո»,- «Թվիթերի» իր միկրոբլոգում գրել է Գոգիան։
Մոտը 10 օր առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ հաղորդակցությունների բացումը հնարավորություն կտա Ադրբեջանին Հայաստանի տարածքով մուտք ունենալ դեպի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն:
«Բավականին ծավալուն աշխատանք է, արդյո՞ք հնարավոր է ողջ սահմանին նման առաքելություն իրականացնել»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ռուս ռազմագետ Ալեքսանդր Խրամչիխինը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ռուս սահմանապահներ տեղակայելու առաջարկին:
Գորիսի համայնքապետ, «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Առուշ Առուշանյանի գործով այսօր հայտարարվելու է նախաքննության ավարտ: Առուշանյանի պաշտպան, փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ԱԱԾ շենքի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց, որ քննիչի կողմից հրավիրվել է ԱԱԾ, որպեսզի տեղեկացվեն քրեական գործի նախաքննության ավարտի մասին:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 1509 պացիենտ: Երկրում վարակից մահացել է ևս 20 մարդ, ընդհանուր մահերի թիվը 5751 է:
«Միշտ առավոտ-իրիկուն կրակում են, բայց էս գիշերը հանգիստ է եղել, առավոտ 12։30-ին մի անգամ օդ են կրակել, ու վերջ»,- այսօր 168․am-ի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի բնակիչը։
Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ այս գիշեր ժամը 3-ի սահմաններում Գեղարքունիքի հատվածում՝ Քարվաճառի ուղղությամբ, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները, խախտելով երեկ ձեռք բերված կրակի դադարեցման պայմանավորվածությունը, կրկին սադրանքի են դիմել՝ հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ պաշտպանական գերատեսչությունը նատ տեղեկացրել էր, որ հայկական կողմի պատասխան գործողություններից հետո կրակը լռեցվել է:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ իշխանությունները պահանջել են, որ Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը հրաժարական տա։ Հիշեցնենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքում նա հայտարարել էր «Հայաստան» դաշինքին աջակցելու մասին։
ՀԱՊԿ կայքում զետեղվել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հայտարարությունը` կապված հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի հետ:
Գերմանիայի ԱԳՆ Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով բաժնի ղեկավար Մաթիաս Լյութենբերգն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանային լարվածությանը:
Լեռնային Ղարաբաղի տարածք… ՀՀ արտաքին գործերի նախարարության համար այլևս Արցախի Հանրապետություն գոյություն չունի:
Բաքվում ավարտվել է ևս 13 հայ ռազմագերիների նկատմամբ հարուցված կեղծ մեղադրանքներով գործի դատավարությունը։
ՀՀ ՊՆ կենտրոնական ենթակայության և 5-րդ զորամիավորման բուժծառայության պետերի հետ անցկացվել է մասնագիտական հավաք-խորհրդակցություն։
Վիեննայում բանակցություններն իրանական միջուկային ծրագրի շուրջը Գործողությունների համատեղ համապարփակ պլանին (ԳՀՀՊ) Իրանի վերադարձման վերաբերյալ չեն կարող հարատեւ լինել:
Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության վերականգնմանն աջակցելու Թեհրանի պատրաստակամության մասին:
Պակիստանում որոշ ուժեր կցանկանային կրկնել «Թալիբան» շարժման փորձը եւ ապակայունացնել այդ երկրի իրադրությունը: Հուլիսի 29-ին կայացած առցանց ճեպազրույցում այդ մասին հայտարարել է Աֆղանստանի հիմնախնդրով ՌԴ-ի նախագահի հատուկ ներկայացուցիչ, ՌԴ-ի արտգործնախարարության Ասիայի երկրորդ դեպարտամենտի տնօրեն Զամիր Քաբուլովը։
Մեր ինչի՞ն է պետք Ադրբեջանի տարածքով հաղորդակցություն ունենալ Իրանի հետ, եթե մենք Իրանի հետ ուղիղ հաղորդակցություն ունենք։ Ի՞նչ կենսական շահ կա։ Չկա՛։ Ուրեմն մանիպուլյացիա մի՛ արեք։
«Նիկոլ Փաշինյանը հիմա կիրառում է այն մեթոդները, որը տարիներ շարունակ Ալիևը կիրառել է Ադրբեջանում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը։
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ «Իմ քայլը» խմբակցությունը մտադիր է հին կազմով հուլիս 30-ին ԱԺ արտահերթ նիստ հրավիրել:
«Նիկոլ Փաշինյանը շատ եռանդաբար պաշտպանում է իր հայրենիքի շահերը, որը ոնց որ թե Հայաստանը չէ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը՝ անդրադառնալով կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանի կողմից արված հայտարարությանը, թե տարածաշրջանի բոլոր տրանսպորտային և տնտեսական կոմունիկացիաները պետք է բացվեն, և Ադրբեջանը Հայաստանի տարածքով պետք է հաղորդակցություն ունենա, այդ թվում՝ դեպի Նախիջևան, Վրաստան, Իրան։
Կրեմլում տեղյակ են հայ-ադրբեջանական սահմանին սրման մասին, աշխատում են կողմերի հետ: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Երևանի ավագանին այսօրվա արտահերթ նիստում 34 կողմ, 2 դեմ, 2 ձեռնպահ ձայներով կողմ քվեարկեց Քաղաքապետարանի շուրջ 2000 աշխատակիցների աշխատավարձերի բարձրացմանը: Ավագանու անդամները մտահոգություն էին հայտնում, որ բերված նախագծում պահպանված չէ սոցիալական արդարության բաղադրիչը, քանի որ տարբեր հաստիքներ զբաղեցնող աշխատակիցների աշխատավարձերը բարձրացվում են տարբեր տոկոսներով՝ 30-ից մինչև 130 տոկոս: Չնայած այս մտահոգություններին, նախագիծն ընդունվեց առանց փոփոխությունների:
Երկու հրթիռ է արձակվել Բաղդադի «կաաչ գոտու» վրա, որտեղ գտնվում են ԱՄՆ-ի դեսպանատունը եւ այլ օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչություններ: Հուլիսի 29-ին այդ մասին հաղորդել է SHAFAQ News նորությունների պորտալը՝ վկայակոչելով երկրի ուժային կառույցների աղբյուրներ։
Արմինե Ադիբեկյանի ասուլիսը՝ ՈԻՂԻՂ:
Թուրքիայի Մերսին, Ադանա, Անթալիա և Օսմանիե նահանգներում գտնվող անտառներում բռնկված հրդեհները, չնայած մեծաթիվ հրշեջ տեխնիկայի միջամտությանը, շարունակում են սպառնալիք ներկայացնել տեղի բնակչության համար։
«Ինչպես Հայաստանը Ադրբեջանի տարածքով պիտի հաղորդակցություն ունենա դեպի ՌԴ, Կենտրանական Ասիա ու Իրան, այնպես էլ Ադրբեջանը Հայաստանի տարածքով պիտի հաղորդակցություն ունենա դեպի Նախիջևան, Վրաստան, Իրան։ Այս ծրագիրն իրականացնելու համար սահմանի համապատասխան կետերում պիտի ստեղծվեն մաքսային կետեր»,- ասաց Փաշինյանը։
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում մանրամասներ հայտնեց այս գիշեր սահմանում տեղի ունեցած միջադեպից․
Հունիսի 20-ի ընտրություններով «Արժանապատիվ խաղաղության» բանաձևը չի դրվել կասկածի տակ, չի մերժվել, չի կորցրել իր բացառիկ արժեքը։ Պարզապես այս բանաձևը ժամանակի սղության և այլ պատճառներով չի մտել հանրային և անհատական գիտակցություն։