Բաժիններ՝

Բաղդադի «կանաչ գոտին» հրթիռակոծման է ենթարկվել

Երկու հրթիռ է արձակվել Բաղդադի «կաաչ գոտու» վրա, որտեղ գտնվում են ԱՄՆ-ի դեսպանատունը եւ այլ օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչություններ: Հուլիսի 29-ին այդ մասին հաղորդել է SHAFAQ News նորությունների պորտալը՝ վկայակոչելով երկրի ուժային կառույցների աղբյուրներ։

Նրանց տվյալներով՝ հրթիռային արկերի ոչնչացման համար գործի է դրվել ԱՄՆ-ի դիվանագիտական ներկայացուցչության տարածքում գտնվող C-RAM զենիթային համակարգը: Նշում են, որ այն չի կարողացել դրանք կալանել «կանաչ գոտուց» զգալի հեռավոության վրա, դրա հետեւանքով բեկորները եւ կոտորակառումբն ընկել են մերձակա էլ Մանսուր թաղամասում՝ վնասելով մի քանի քաղաքացիական ավտոմոբիլներ եւ մեկ տուն: Տուժածների մասին տեղեկատվություն առայժմ չի ստացվել:

Դա առաջին նման հարձակումն է Իրաքից ԱՄՆ-ի զորքերի դուրսբերման շուրջն օրերս Սպիտակ տանն արաբական հանրապետության վարչապետ Մուստաֆա ալ Քազիմիի եւ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի միջեւ կայացած բանակցություններից հետո: Վերջինս, մասնավորապես, հայտարարել է, որ Իրաքում Վաշինգտոնի մարտական առաքելությունը կավարտվի տարեվերջին: Հունվարից Իրաքում արդեն կատարվել են շուրջ 50 հարձակումներ, որոնք նպատակամղված են եղել երկրում ամերիկյան շահերի դեմ:

Նման արտագրոհների թիրախներ են դարձել ինչպես Բաղդադում ԱՄՆ-ի դեսպաատունն, այնպես էլ իրաքյան ռազմակայաններն՝ այնտեղ բանակավորված ամերիկացի զինծառայողներով եւ խորհրդականներով, այդ թվում Բաղդադի եւ Էրբիլի օդանավակայաններում: Բացի դրանից, բազմիցս գրոհների են ենթարկվել նաեւ միջազգային կոալիցիայի լոգիստական պահակախմբերը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս