Բաժիններ՝

Պակիստանում կան ուժեր, որոնք ցանկանում են կրկնել թալիբների փորձը. Քաբուլով

Պակիստանում որոշ ուժեր կցանկանային կրկնել «Թալիբան» շարժման փորձը եւ ապակայունացնել այդ երկրի իրադրությունը: Հուլիսի 29-ին կայացած առցանց ճեպազրույցում այդ մասին հայտարարել է Աֆղանստանի հիմնախնդրով ՌԴ-ի նախագահի հատուկ ներկայացուցիչ, ՌԴ-ի արտգործնախարարության Ասիայի երկրորդ դեպարտամենտի տնօրեն Զամիր Քաբուլովը։

«Պակիստանը Ռուսաստանի հաստատուն բարեկամն է: Մենք միեւնույն ալիքին ենք այն իմաստով, որ Պակիստանի ղեկավարությունը, այն այդ մասին հրապարակայնորեն հայտարարել է ամենաբարձր մակարդակով, շահագրգռված չէ Աֆղանստանի վերածմամաբ իսլամական Էմիրության, որն ուշադրությունը կկենտրոնացնի հենց պակիստանյան հասարակության վրա, որտեղ նույնպես կան ուժեր, որոնք կարող են ոգեշնչվել աֆղան թալիբերի փորձով եւ փորձել ապակայնունացել իրադրությունն իսլամական հանրապետությունում»,- ասել է նա: Ինչպես նշել է Քաբուլովը, Պակիստանի, ՌԴ-ի, ինչպես նաեւ հարեւան երկրների շահերն աֆղանական հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ համընկնում են: «Պակիստանն, ինչպես եւ Ռուսաստանը, ինչպես եւ գործնականում բոլոր հարեւանները, շահագրգռված է, որ Աֆղանստանը վերականգնի, եթե կարելի է այդպես արտահայտվել, իր բնականոնությունը եւ դառնա հուսալի առեւտրա-տնտեսական կամուրջ Պակիստանի եւ Եվրասիայի միջեւ»,- նշել էնա:

Աֆղանստանի հիմնախնդով ՌԴ-ի նախագահի հատուկ ներկայացուցիչն ընդգծել է, որ Քաբուլի եւ Իսլամաբադի հարաբերություններում սրման պատճառն առաջին հերթին հենց Աֆղանստանի ներքին քաղաքական իրավիճակն է: «Այո՛, լինում են բռնկումներ եւ ապա հանդարտեցում, մենք, ըստ երեւույթին, գտնվում ենք սրման հերթական փուլում, որի պատճառը ռազմա-քաղաքական իրադարձություններն են բուն Աֆղանստանում,- նշել է նա:- Երբեմն այնպիսի զգացողություն է, որ Քաբուլում նրանք, ովքեր պետք է պատասխանտու լինեն եւ պաշտպանեն իրենց տարածքները թալիբներից, երբ նրանք ձախողում են այդ խնդրի կատարումը, քավության նոխազ են փնտրում, եւ Պակիստանը միշտ շատ հարմար օբյեկտ է ներկայանում», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս